Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.19 |
EUR | ⚊ | € 410.52 |
RUB | ⚊ | ₽ 3.88 |
GBP | ⚊ | £ 492.68 |
GEL | ⚊ | ₾ 141.91 |
Այս երիտասարդ կազմակերպությունը ստեղծված է ծառայելու հայրենիքին և հասարակությանը։ Մենք ստեղծում ենք և ժողովրդի մեջ ամրացնում այս ամբողջական մտքի գաղափարը՝ «Մեկ ազգ, Մեկ հայրենիք», որը մինչ այսօր գործում է։ Մենք ամեն գնով հասնելու ենք նրան, որ մնա «Մեկ ազգ, մեկ հայրենիք» գաղափարը, որի մեջ մտնում է թե՛ Արցախը, և թե՛ Հայաստանը։ Արցախը մեզ համար իր առանձնահատուկ տեղն ունի, 2020 թ․-ից հետո, անպայման պետք է հասնենք նրան, որ հետ վերադարձնենք Արցախը, որովհետև բացառված է, որ Արցախը գտնվի Ադրբեջանի կազմում։ Դաշնակցությունը գործում է որպես մեկ ամբողջություն, և այդ հանգույցը, որը կապում է իրար՝ հայրենիքն ու Սփյուռքը, դա ՀՅԴ-ն է։ Այս մասին Voice of Armenians TV NY-ի հետ հարցազրույցի ընթացքում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
«Դաշնակցությունը միակամ է, սակայն ինչպես ցանկացած պարագայում, մեծ կազմակերպությունները կարող են ունենալ տարաձայնություններ, որոնք լուծվում են քննարկումներով», - նշել է դաշնակցական գործիչը։
Հարցին, թե Հայաստանը ինչպիսի քաղաքականություն պետք է վարի Ռուսաստանի և Արևմուքի միջև, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նշեց․
«Հայաստանն իր աշխարհագրական դիրքով միշտ հանդիսացել է կռվախնձոր մեր հարևան պետությունների համար։ Մեր հայրենիքի վրա 3 անմիջական ազդեցությունը ունեն Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։ Նախ մեղադրում ենք այս իշխանությանը, որ դժբախտաբար ապիկար քաղաքականությամբ թերագնահատում են հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունները։ Այս պետությունները պատերազմական շրջանում հարաբերությունները հասցրել են նվազագույնի, սակայն չափազանց կարևոր է ոչ միայն առողջ պահել այդ հարաբերությունները, այլ նաև զարգացնել դրանք։ ՀՅԴ-ի համար թուրքը կմնա թշնամի պետություն, թուրքն այսօր Ադրբեջանի կողքին է, նրանք հայտարարում են, որ երկու պետություն են, բայց նույն ազգն են։ Ստեղծվում է նոր Օսմանյան Կայսրություն, որը պետք է հետաքրքրի ոչ միայն Հայաստանին, այլ ամբողջ աշխարհին»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։