կարևոր
2260 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-21 15:58
Քաղաքական

ՀՅԴ-ի համար անկախ պետականությունը բարձրագույն արժեք է, որն ամեն գնով պետք է պահպանել․ Հակոբ Տեր- Խաչատուրյան

«Սա մեր վերջին տարիների մեծագույն տոնն է, ազատ և անկախ Հայաստանի ստեղծումը 33 տարի առաջ։ ՀՅԴ-ի համար անկախ պետականությունը բարձրագույն արժեք է, որը ամեն գնով պետք է պահպանել։ Այդ անկախության նախաշեմին Արցախյան գոյամարտն էր, այսօր Արցախը հայաթափված է, բայց դա չենք դիտարկում որպես վերջնական իրադարձություն։ Այդ 33 տարիների ընթացքում մենք կարողացանք ստեղծել բավականին լուրջ  պետականություն, ազգային արժեքները վերադարձան հայրենիք, առաջին տարիներին ստեղծվեց հզոր բանակ, ունեցանք Արցախյան գոյամարտի հաջող ելք և Հայաստանը միջազգային հարթակներում ուներ բավականին լուրջ արժեք։ Վերջին տարիներին կացությունը փոխվել է, այս հանձնվողական և պարտվողական քաղաքականության մեջ»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
 

Մանրամասն՝ տեսանյութում։