կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-28 12:15
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը չպետք է ճանաչի որևէ հանրապետության անկախություն, քանի դեռ Արցախը ճանաչված չէ․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

Որևէ ճնշում, թե պետք է ճանաչվի այս կամ այն հանրապետությունը, որ Ռուսաստանը ճանաչեց, ինքնին օրակարգի հարց չի կարող լինել Հայաստանի համար մինչև այն ժամանակ, որ  Արցախի ճանաչումը չէ տրված և մինչև այն ժամանակ, որ Ռուսիան ինքն էլ չի ընդունած, որ նույն իրավունքը կվայելե նաև Արցախը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը Հայ Յեղափոխական Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում։

Այս ուղղությամբ որոշ զգուշավորությունը նա ընդունելի է համարում։

Ռուսաստան-Արևմուտք կոնֆլիկտի փուլում Հայաստանի լռությունը նրա համար որոշ չափով հասկանալի է այն իմաստով, որ իսկապես իրավիճակը պայթյունավտանգ է։

«Ուկրաինայի հարցով Ռուսաստան-Արևմուտք ընդհարումը լավ նախատեսություններ չի ներկայացնում նաև տարածաշրջանի պարագայում, որովհետև մենք լավ գիտենք, որ թուրքերն ու ադրբեջանցիներն իրենց պատմության երկար փորձությունից ելնելով, մանավանդ թուրքերի պարագայում, միշտ փորձել են օգտագործել առիթներ, որպեսզի մեր տարածաշրջանի և մանավանդ Հայաստանի նկատմամբ ախորժակներն ավելի սրեն, երբ կան միջազգային կոնֆլիկտներ, որոնց մեջ տարածաշրջանային գերուժները զբաղած են։ Եվ այս ուղղությամբ շատ մտահոգ ենք, որ ինչ էլ լինի այս կոնֆլիկտի ելքը, մենք կարող ենք ունենալ հարվածներ և անսպասելի երևույթներ Հայաստանի համար մեր դարավոր թշնամու՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից»,-ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Նա կարևորեց, որ մենք ազգովի աշխատենք, ոչ միայն ՀՀ կառավարությունը։

Մանրամասն՝ տեսանյութում․