|
Փոխարժեքներ
14 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Բուհերի ռեկտորներին խնդրել են վարձավճարները հնարավորինս պահել նույնը` հաշվի առնելով քաղաքացիների սոցիալական վիճակը: Այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք բուհերի վարձավճարները հաջորդ տարի ավելանալու միտում ունեն:
Ըստ նախարարի` խնդիրը հետևյալն է` քանի որ բուհն ամբողջությամբ կախված է վարձավճարից, շահագրգռված չի լինում առաջադիմության պատճառով որևէ երեխայի հեռացնել բուհից: «Նույնիսկ 4-5 անգամ անբավարար ստացած ուսանողին նորից հնարավորություն է տրվում քննության մտնել: Ինձ համար մեկ այլ կարևոր սկզբունք կա` պետք է հասնենք նրան, որ ՀՀ-ում քննությունների վերահանձնումներն արգելվեն, ինչպես եվրոպական լավագույն բուհերում: Այսինքն` վերահանձնման գործընթաց աշխարհում այլևս չկա. ուսանողը բաց թողեց քննությունը, պետք է մյուս տարի գա»,- ասաց Մկրտչյանը:
Նա նշեց նաև, որ քննությունների վերահանձնումն ազդում է կրթության որակի վրա: