կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-21 17:25
Հասարակություն

Լույս է տեսել Արցախի վերջին պատերազմում նահատակված հերոսների ստեղծագործությունների ժողովածուն

Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային միության երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ լույս է տեսել «Հնչող ձայներ» ժողովածուն, որում ներկայացված են Արցախի վերջին պատերազմում նահատակված հայորդիների ստեղծագործությունները։ Ժողովածուն կյանքի կոչելու գործը ստանձնել է «Համազգայինի» երեւանյան գրասենյակի տնօրեն, հրապարակախոս Ռուզան Առաքելյանը։ 

«Այս օրը մեր հիշողության մեջ մնալու է որպես մեր հերոսներին արժանին մատուցող օրերից մեկը։ Մենք չէինք կարող չանդրադառնալ մեր հերոսների ստեղծագործություններին։ Այս ժողովածուում նրանց կիսատ թողած գործն է։ Երբ կարդում ենք այդ ստեղծագործությունները, թվում է՝ նրանք մի հսկայական կյանք են ապրել, որովհետեւ նրանց խոհափիլիսոփայական մտքերը տանում են շատ ավելի հեռու, քան նրանց ապրած կյանքն է։ Մենք նրանց գործը շարունակելու ենք․ նրանք թողել են մեկ պատգամ՝ պայքարենք, շարունակենք մեր գործը, որ հաղթենք։ Հաղթենք, որ ապրենք»,- ըստ Yerkir.am-ի՝ ելույթում ասաց նա։

Գրքում 11 հերոսի ստեղծագործություններ են։ Ռուզան Առաքելյանի խոսքով՝ այս գաղափարն ունենալու է շարունակություն․ լույս են տեսնելու նաեւ երկրորդ, երրորդ հատորները։

Մանրամասն՝ տեսանյութում։