կարևոր
2596 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-25 12:24
Քաղաքական

Անհրաժեշտ է այլընտրանքային եւ պետության գահավիժումը կանգնեցնելու իրական ծրագիր. Շարմազանով

Անհրաժեշտ է այլընտրանքային եւ պետության գահավիժումը կանգնեցնելու իրական ծրագիր. Շարմազանով

Ժամանակը սպառվում է: Անհրաժեշտ է այլընտրանքային եւ պետության գահավիժումը կանգնեցնելու իրական ծրագիր։ Այս մասին գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Դրա համար պետք է խորքային քննարկում՝ լուրջ ու առանց պոպուլիստական հայտարարությունների, որին պետք է հետեւեն այլընտրանքային լուծման առաջարկը։

Բոլորս քննադատում ենք, մեղադրում ենք իրար,բայց դրանից «դժնդակ» իրականությունը չի փոխվում։

Հայաստանում առկա է ծրագրային մտքի,միմյանց լսելու ու այլընտրանք առաջարկելու լուրջ ճգնաժամ։

Միայն քննադատելով գործը գլուխ չի բերվելու։

Բոլորս դեմ ենք կրկնակի կապիտուլյացիայն, նիկոլիզմին ու պետականության գահավիժմանը, բայց մեկ-երկու բացառությամբ գրեթե այլընտրանքային լուծում չենք առաջարկում։

Միտինգներով ու հերթական անգամ քայլելով, «Նիկոլ ՝հեռացիր» գոռալով դժվար իրավիճակ փոխվի։

Պետք է ունենալ Հայաստանի ապագա տեսլականի անվտանգային ,արտաքին քաղաքական ու տնտեսական իրական հայեցակարգ։

Իսկ ունե՞նք …վստահ չեմ։

Խնդիրն այլեւս աշխարհաքաղաքական ու արժեքային է ,որը միայն Նիկոլով չի սահմանափակվում։

Ուկրաինայում պատերազմ է,Հարավային Կովկասը եռում է,ՆԱՏՌ-ն եւ ՌԴ-ն բացահայտ հակամարտության նոր թեժ փուլ են թեւակոխում։

Քաղաքական ուժերս ու գործիչներս պետք է գիտակցենք բարդ իրականությունն ու մեր առջեւ դրված ընտրությունը։

Ամեն բան պարզ է.կամ Արեւմուտք-ՆԱՏՕ կամ Հյուսիս-Արեւելք դաշինք։

Լինե՞լ,թե՞՝ չլինելու հարց է դրված։

Իսկ մենք ամեն ինչ քննարկում ենք,բացի այս կենսական նշանակություն ունեցող հարցից։
Հայաստանի պետականությունը պահպանելու ու նորանոր կործանարար կորուստներից խուսափելու համար ես մեկ անգամ չէ,որ ասել եմ՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների արմատական զարգացում ,ինչպես նաեւ նոր որակի հարաբերությունների հաստատում

Իրանի ու Չինաստանի հետ։

Հակառակ դեպքում Հայաստանը դառնալու է թուրքական ֆուռերի համար «պրոխոդնոյ դվոր»։

Ակնհայտ է,որ այս նպատակներին նիկոլիզմով հասնելն անհնար է։

Հենց այս հարցերի շուրջ համախմբումն եղավ, նիկոլիզմը հեռանալու է»։