| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Գաղտնիության մթնոլորտում Եվրամիությունն այլընտրանքային ծրագիր է պատրաստում Հունաստանի համար, եթե եվրոյի գոտու այդ երկրի խորհրդարանը չորեքշաբթի օրը չընդունի պետական սեփականության սեփականաշնորհման եւ կոշտ տնտեսվարման նոր ծրագիրը:
Ինչպես տեղեկացնում է Financial Times բրիտանական թերթը, նախաձեռնողը Գերմանիան է, որին մտահոգում է եվրոյի գոտում համակարգային ճգնաժամի առաջացումը, եթե Հունաստանի իրադարձությունները դուրս գան կառավարության վերահսկողությունից:
Եթե Հունաստանի խորհրդարանը հաստատի 28 մլրդ եվրոյի տնտեսման նոր ծրագիրը, Աթենքը 12 մլրդ եվրոյի տրանշ կստանա ԵՄ համատեղ վարկային գծից եւ Արժույթի միջազգային հիմնադրամից: Իսկ եթե Պապանդրեուի կառավարությունը չկարողանա համոզել պատգամավորներին, ԱՄՀ-ի պահանջով տրանշի վճարումը կհետաձգվի, եւ Հունաստանն արդեն հաջորդ ամսվա կեսին ի վիճակի չի լինի ֆինանսավորել իր պետբյուջեն:
ԵՄ-ի մշակած այլընտրանքային ծրագրով նախատեսվում է չթույլատրել Հունաստանի դեֆոլտը: Լոնդոնյան գործարար շրջանակների տեղեկություններով` Եվրամիությունը եւ Եվրոպական կենտրոնական բնակը հնարավոր է` առանց ԱՄՀ-ի, վարկ տրամադրեն Հունաստանին, որպեսզի խուսափեն անկառավարելի դեֆոլտից եւ եվրոյի գոտում ֆինանսական քաոսից:
Ի դեպ, այսօր առավոտից Հունաստանում 48 ժամանոց հանընդհանուր գործադուլ է հայտարարվել: Պետական ծառայողները եւ մասնավոր հատվածի աշխատակիցները բողոքում են 28 մլրդ եվրոյի տնտեսման ծրագրի դեմ: