կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-25 11:12
Տնտեսական

Թավշյա թվերի կոշտ գահավիժումը

Թավշյա թվերի կոշտ գահավիժումը

«168 Ժամ»-ը գրել է.

«Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն հրապարակել է Սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական (շտապ հավաքագրված) տվյալները։ Դեռ նախորդ ամիս արձանագրված 11,1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հեղափոխությունը Հայաստանում ոչ միայն տնտեսական անկման չի բերել, այլև հանգեցրել է տնտեսական ակտիվության: «2018-ի յոթ ամսվա ՏԱՑ-ը, ըստ այդմ, նույնպես աճել է՝ հասնելով 9.3 տոկոսի, հունիսի 8.9 տոկոսի ֆոնին: Տնտեսական աճի կառուցվածքը փոխելը մեր քաղաքական առաջնահերթություններից է»,- նշել էր վարչապետը:

Այս հայտարարությունից ընդամենը 1 ամիս անց հրապարակված տվյալները, սակայն, ցույց տվեցին, որ օգոստոս ամսին արձանագրվել է վերջին տարիների, թերևս, ամենացածր ակտիվության ցուցանիշը։ Ամփոփ տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2018 թվականի օգոստոս ամսին 2017 թվականի օգոստոսի նկատմամբ կազմել է 0.6 տոկոս:

Արդյունքում՝ 2018 թվականի 8 ամիսների արդյունքներով ՏԱՑ-ը կազմել է 7,7 տոկոս, հունվար-հուլիսի նկատմամբ դանդաղելով 1.6 տոկոսային կետով: Նվազումը հիմնականում պայմանավորված է եղել գյուղատնտեսության ոլորտում գրանցված -16.7 տոկոս բացասական ցուցանիշով:

Հասկանալու համար տնտեսական ակտիվության ցուցանիշի նման կոշտ գահավիժման պատճառները, պետք է վերլուծել առանձին ոլորտների թողարկումների աճի դինամիկան։ Ինչպես երևում է գծապատկերից (կարմիրով առանձնացված են նոր իշխանության կառավարման ընթացքում արձանագրված ցուցանիշները), վերջին ամիսներին կայուն աճ է արձանագրվել ծառայություննների ոլորտում, 8 ամիսների արդյունքով ապահովելով 18,9 տոկոս կուտակային աճ։ Ճյուղի աճը հիմնականում պայմանավորված է եղել մշակույթ, զվարճություններ և հանգիստ ենթաճյուղերի աճով։ Զգալի են եղել նաև կացության և հանրային սննդի կազմակերպում և տրանսպորտ ենթաճյուղերի նպաստումները»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: