Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Hraparak.am-ը գրում է․
Էրատոյի հրամանատարն իր հաղորդագրությունը գրելիս մոռացել է, որ իր մարդը ՀՀ վարչապետն է։ Նա է բոլորին ասֆալտին փռում, պատերովը տալիս, նա է՝ ում ուզում ձերբակալում, գործ կարում վրան կամ աշխատանքից ազատել տալիս։ Հիմա սրա կնիկը նամակ է գրել ու ասում է, որ երբ ինքը Էրատո ջոկատ է ստեղծել, ջոկատի կանանց «հետապնդվեցին՝ ոմանց աշխատանքից ազատեցին, ոմանց ուսումից»։
Հիմա սրան ո՞նց հավատաս։ Բոլորին աշխատանքից ազատողն էլ, նշանակողն էլ, պարգևատրողն էլ, գեներալի կոչում տվողն էլ, հերոսներին ստորացնողն էլ քո վարչապետ մարդն է։ Սուտ, սուտ, այդքան էլ սու՞տ։ Ես այդ կնոջ մյուս ասածները չեմ մեկնաբանում, որովհետև եթե մի կետում սուտ ես բռնում, ուրեմն ծերից ծեր սուտ է։
Չեմ կարող չարձագանքել նաև մի բանի։ Ինքը որ գիտի Էրատոյի կանայք ոչ թե կռվելու, մարտնչելու, այլ իր պատճառով, «քարկոծվեցին, պատվազրկվեցին, ծաղրի, ատելության, ամոթանքի ենթարկվեցին», ինչու՞ է բերանն առնում մեր զոհված ու սրբացված կանանց անունը։ Ինչու՞ է փորձում նրանց արածը հավասարեցնել «իր արածի հետ»։ Նրանց արածը հերոսություն էր, կանգնել, կռվել, զոհվել են, քո արածի գնահատականը հետո է տրվելու, համբերիր։
Ամփոփելով, ասեմ՝ զգույշ եղեք, գցածը խայծ է։