|
Փոխարժեքներ
13 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.57 |
| EUR | ⚊ | € 448.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.8914 |
| GBP | ⚊ | £ 514.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.67 |
Այսօր կառավարության նիստում, երբ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ներկայացնում էր «Մայքրոսոֆթ» ընկերության և կառավարության միջև ստորագրվելիք համաձայնագիրը, նա խնդրեց երկու օր ժամանակ տալ` մի շարք հարցեր պաշտպանության նախարարության և կառավարության աշխատակազմի հետ միասին հստակեցնելու համար:
Հովիկ Աբրահամյանը հարցրեց նախարարին. «Բայց այստեղ մեր պայմանավորված գումարից ավելի է գրված»:
Նախարարը պարզաբանեց, որ պայմանավորված գումարը ներկայացված է հավելվածներում, և ճշգրտումների համար են խնդրում երկու օր:
Հովիկ Աբրահամյանը կրկին հարցրեց, որ պայմանավորվել են երեք տարի` ամեն տարի մեկ միլիոն դոլարին համարժեք դրամ ներկայացնել, բայց փաստաթղթում գրված է 602 միլիոն: Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ ճշգրտված հաշվարկներն այդքան են ցույց տալիս:
«Ի՞նչ է նշանակում ճշգրտված հաշվարկներ, մենք մի բան ենք պայմանավորվում, վերջում այլ բան է գրվո՞ւմ: Այ քեզ բան»,- զայրացավ վարչապետը:
«Կճշգրտենք, պարո'ն վարչապետ»,- ասաց նախարարը:
«Ո'չ, պայմանավորվածությունը չպետք է խախտվի»,- շեշտեց վարչապետը: