կարևոր
5425 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-10 17:33
Քաղաքական

ԱԳՆ-ն մոռացել էր Հայոց ցեղասպանության մասին եւ հետին թվով մի զավեշտալի տեքստ է հրապարակել․ Արմեն Աշոտյան

ԱԳՆ-ն մոռացել էր Հայոց ցեղասպանության մասին եւ հետին թվով մի զավեշտալի տեքստ է հրապարակել․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«ԱԳՆ-ն մոռացել էր Հայոց ցեղասպանության մասին եւ հետին թվով մի զավեշտալի տեքստ է հրապարակել։

Դեկտեմբերի 9-ը ցեղասպանությունների կանխարգելման եւ դատապարտման օրն է, զոհերի հիշատակի օրը: Ինչու դեկտեմբերի 9-ը, որովհետև 1948 թ. այս օրը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի լիագումար նիստը հաստատեց «Ցեղասպանության կանխարգելման և նրա համար պատժի կոնվենցիան»։ 1950-ի հոկտեմբերին 20 երկրների ստորագրությամբ այն վավերացվեց և 1951-ի հունվարի 12-ին ուժի մեջ մտավ։

Հայաստանի նախկին իշխանությունների ջանքերով և նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը, որով դեկտեմբերի 9-ը՝ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի ընդունման օրը, սահմանվեց ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր:

Երեկ ամբողջ օրը սպասել եմ թրքաբարո այս սրիկաների արձագանքին:

ԱՀ ԱԺ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի հայատյաց, ցեղասպան քաղաքականության վրա: «Պատիվ ունեմ» դաշինքը միակն էր քաղաքական միավորներից, որ նույնպես հանդես եկավ հայտարարությամբ: ՀՀ ԱԳՆ կոչվող դուքյանից, սակայն, որևէ հայտարարություն չեղավ, և միայն այսօր առավոտյան, հետին թվով տեղադրվել է հայտարարություն:

Երեկ տեսնելով իմ հարցազրույցը, որում նշում եմ, որ սպասելու եմ ԱԳՆ տեքստին, այսօր արդեն կայքում այն տեղադրվել է:

Հարգելի՛ լրագրողներ, ստուգեք ձեր մեյլերը, արդյո՞ք երեկ ստացել եք պրես-ռելիզ:

Ֆեյսբուքում ևս հայտարարությունը տեղադրված չէ, մի պարզ պատճառով, որ հետին թվով տեղադրելու դեպքում «կբռնվեին»:

ՀՀ-ն ներկայացնող մարդիկ մոռացել են, ուրացել են այն օրը, որը Հայաստանն ինքն է դարձրել հիշատակի օր:

1.5 միլիոն զոհերի հիշատակը «խուրդվում» է թուրք-ադրբեջանական սիրախաղի արանքում:

Կեղծ, աննամուս, անբարո մի տեքստ է հրապարակվել հետին թվով, որում

1. Հայոց Ցեղասպանության եզրույթը մի անգամ է օգտագործված ՝ պատմական ակնարկի շրջանակներում,

2. չկա՝ ով է իրականացրել ցեղասպանությունը. Մարսից են իջել, մեզ կոտորել ՝ գնացել,

3. չկա միջազգային հանրությանն ուղղված Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին ուղերձ:

ԱԳՆ-ում աշխատող «հին» տղերք, ոնց եք դրանց հետ աշխատում, ու՞ր է ձեր խիղճը»: