կարևոր
4774 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-11 20:25
Քաղաքական

Վահագն Ալեքսանյա’ն, քեզ մոռացել են ասել, որ իշխանություն լինելուց հետո էլ կյանք կա. Գոռ Սարգսյան

Վահագն Ալեքսանյա’ն, քեզ մոռացել են ասել, որ իշխանություն լինելուց հետո էլ կյանք կա. Գոռ Սարգսյան

ՀՅԴ ՀԵՄ ԿՎ նախագահ Գոռ Սարգսյանը գրում է.

«Վերջին Աժ նստի ժամանակ վահագն ալեքսանյան անունով նիկոլի աշխատողը խոսել է մայիսի 8-ին Գյումրիում տեղի ունեցած դեպքի մասին` ասելով, որ կցանկանար դեպքի վայրում ոստիկան լիեր, որ կանխեր այն ու շարունակել կեղծ լուրեր տարածել մեր վերաբերյալ:

Առհաարակ, այդ օրվա հետ կապված շատ բան կա ասելու ու արձանագրելու` թե ինչեր են տեղի ունենում մեր երկրում նիկոլի օրոք:

Գյումրու դեպքերի հետ կապված միայն կարող եմ ասել. Հոռոմի խաչմերուկում ընդդիմության ճանապարհը փակել էր Շիրակի մարզի քպը ակտիվը ու ոստիկանությունը` մարզպետի եղբոր ակտիվ մասնակցությամբ:

Ոստիկանության ներկայությամբ այդ կազմակերպված խմբակը բացահայտ խուլիգանություն է իրականացրել` քարերով հարվածելով ընդդիմադիրների մեքենաներին, հայհոյանքներ հնչեցնելով, մեքենաները ջարդելով (նկարը կցցում եմ) ու այդ ամենը ոստիկանության ներկայությամբ:

Այս ամենի արդյունքում մի մարդ անգամ բերմն չի ենթարկվել, իսկ ամիսներ հետո, քանի որ դատական նիստերին մենք անընդհատ խոսում էինք այս մասին, դեպքի առիթով գործ է հարուցվել, բայց մեղադրանք է առաջադրվել ընդդիմադիրներից մեկին: Հետագայում այս գործը կարճվել է: Ինչ վերաբերում է կոնկրետ մեր գործին, մեր վրա 6 ոստիկան կեղծ ցուցմունք է տվել, քննչական կոմիտեում ուղիղ արգիշտի քյարամյանի հրահանգով գործ է հարուցվել ու մենք կալանավորել ենք:

Մեր վրա դրել են մի հոդված, որի մի տառն անգամ չի ապացուցվում: Ու այս ամենը անհայտ անձի կողմից նկարահանված ու մոնտաժված տեսանյութի հիման վրա:

Մինչև հիմա ամբողջական տեսանյութը, որում իրականությունն է և այլ պատկեր` չի հայտնաբերվել:

Այս օրվանից շատ բան կարող եմ պատմել, բայց մի բան եմ ուզում ասել, եթե դեպքի վայրում ոստիկան լիներ, վստահ եմ, մի քանի կեղծ ցուցմունք ավել էր լինելու մեր վրա, ոչ թե որևէ կերպ կանխվելու էր սադրանքը:

Իսկ վահագն ալեքսանյանին մի բան ունեմ ասել. քեզ մոռացել են ասել, որ իշխանություն լինելուց հետո էլ կյանք կա:

#նիկոլԴավաճան»։