|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պետական ապարատի հազարավոր ծառայողների պարտադրաբար Համալիր բերելու եւ «մասսովկա» ցույց տալու փաստն արդյոք ապացույց չէ՞ այն բանի, որ իրեն ժողովրդավար հռչակած Փաշինյանն իրականում տառապում է Հյուսիսային Կորեայի բռնապետ առաջնորդ Կիմ Չեն Ընի կոմպլեքսներով եւ փորձում է ցույց տալ, որ հանրության լայն զանգվածների աջակցությունն ունի»,- հարցրինք Փաշինյանի կուսակից, ՔՊ վարչության անդամ Արմեն Խաչատրյանին։
«Սխալվում եք, եթե մենք ուզենանք մարդ հավաքել, 40 հազար էլ կհավաքենք, հարցը դա չէ, պետք չէ պղտորել, խեղաթյուրել»: Բայց վերջին պատարագներին մենք տեսնում ենք, թե դուք ինչքան մարդ եք կարողանում հավաքել։ «Պատարագին մենք մարդ չենք հավաքում»: Փաշինյանն ամեն այցից առաջ հայտարարում է, եւ դա որպես կոչ է ընկալվում։ «Լավ է անում, ասում է` ես գնում եմ, ուզում եք` եկեք, չեք ուզում` մի եկեք»։ Իսկ շաբաթ օրվա հավաքի նպատակը, ըստ Խաչատրյանի, «վարչապետն արդեն իր ելույթներում ասաց, թե որն է, այո՝ պետական ծառայողները պետք է հասկանան երկրի ռազմավարությունը, քաղաքականության ռազմավարական ուղղությունները եւ այլն։ Սա շատ ճիշտ հավաք էր, ու, ի հակադրումն Ձեր նշածի, պետծառայողներից շատերը շատ գոհ էին, իրենք հասկացել են, որ մասն են կազմում այս երկրի զարգացման պրոցեսներին, եւ իշխանությունը հաշվետու է իրենց առաջ, իսկ ով չի ուզել, հաստատ չի եկել»։
Ի դեպ, Համալիրում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են նաեւ իրավապահների, ուժայինների ներկայացուցիչները, մոռացել են միան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։