| 
                            Փոխարժեքներ
                                                        01 11 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  5 տարի առաջ - 2019-11-14 13:19
            5 տարի առաջ - 2019-11-14 13:19  
         
                
            Արայի՛կ Հարությունյան, Դուք մոռացել եք, թե Ձեզ ով է բերել իշխանության, և մոռացել եք՝ ով կարող է Ձեզ հեռացնել իշխանությունից. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 14-ին, կառավարության շենքի մոտ շարունակվող՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով բողոքի ցույցի ընթացքում հայտարարեց ՀՅԴ ՀԵՄ անդամ Արգիշտի Գևորգյանը:
Նրա խոսքով՝ ժողովրդական շարժումով եկած այս իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ իրենք կառչած չեն իրենց աթոռներից և պատրաստ են հեռանալ ժողովրդի պահանջի դեպքում: «ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը օրեր առաջ հարցազրույցում ասաց, որ հրաժարական կտա միայն այն դեպքում, երբ ինքը համարի, որ իր գործառույթները բավարար չի իրականացնում: Պարո՛ն Արայիկ Հարությունյան, դուք ստում էիք, երբ հայտարարում էիք, որ կառչած չեք ձեր աթոռներից: Դուք կառչած եք ձեր աթոռից»,- շեշտեց Արգիշտի Գևորգյանը:
Ցուցարարներն այսօր՝ նոյեմբերի 14-ին, վաղ առավոտից աթոռ էին տարել կառավարության շենքի մոտ՝ որպես ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ աթոռին կառչած լինելու փաստի խորհրդանիշ:
Հիշեցնենք՝ արդեն մեկ շաբաթ է, ինչ ՀՀ-ում տեղի է ունենում համաուսանողական բողոքի ակցիա: Ուսանողները հայտարարել են, որ պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, քանի որ նա անհամատեղելի է իր զբաղեցրած պաշտոնի հետ: