կարևոր
4327 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-23 19:54
Քաղաքական

Մենք պետք է համախմբվենք, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ պառակտման միջավայրը ստեղծած ուժը հեռանա․ Արամ Վարդևանյան

Մենք պետք է համախմբվենք, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ պառակտման միջավայրը ստեղծած ուժը հեռանա․ Արամ Վարդևանյան

Սիրելի ընկերներ,


Մի քանի կարճ արձանագրում.


1) Վեհափառ Հայրապետի և Հայաստանի ու Արցախի Նախագահների հանդիպման փաստն ինքնին չափազանց կարևոր է: Բնական է նման համախմբման ու միասնության ակնկալիք ունի հանրությունը, միաժամանակ դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է:


2) ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ելույթի վերաբերյալ պետք է նշել, որ այն ևս մեկ անգամ արձանագրեց այսօրվա իրավիճակի մեղմ ասած ծայրահեղ ծանր լինելը: Պարզապես անկեղծ հարց տանք ինքներս մեզ, իսկ բանակցողի փոփոխությունը արդյոք իրավիճակի փոփոխման շանս չի կարող լինել: Ավելի սթափ ու ռացիոնալ ներքին ու հատկապես արտաքին գործողությունների շանս լինել: Պատմական օրինակներից կարելի է վերլուծել Անգլիայի փորձը: Վարչապետ Չեմբեռլենը խաղաղության օրակարգի աջակից էր, այդ թվում նացիստական ռեժիմի հետ: Օրակարգի ձախողումից հետո, փաստացի պատերազմական պայմաններում Չեմբեռլենը հրաժարական է տալիս և իրեն փոխարինում է Չերչիլը: Մնացածը բոլորը գիտեն:


3) Ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանությունը բռնապետական, հումանիտար հանցանքներ գործած ու մինչ օրս գործող ռեժիմ է, որի ռազմական ագրեսիայի, փաստացի պատերազման հանցանքների հետևանքով մեր բոլորիս Հայրենիքի մի մասը օկուպացված է, տարածքային ամբողջականությունը խախտված է և ադրբեջանի մարդասիրական հանցանքները, որ տեղի են ունենում փաստագրված են տեսանյութերով: Միաժամանակ որևէ միջազգային պատիժ կամ սահմանափակող միջոց այդպիսի վարքագիծ դրսևորող երկրի դեմ միջազգային հանրությունից չի հետևել:


Դրանք ուզում են, որ մեզ մոտ խուճապ լինի, վախ լինի: Մենք պետք է բացառենք երկուսը: Մենք պետք է չվախենանք նույնիսկ վախից, բայց նաև սթափ գնահատենք իրավիճակը: Մենք պետք է համախմբվենք, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ պառակտման միջավայրը ստեղծած ուժը հեռանա:

Արամ Վարդևանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր