կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-28 19:21
Քաղաքական

Մենք ասում ենք՝ Նիկոլը դավաճան է, պետք է հեռանա, նա իր «ուսապարկերին» է ուզում հեռացնել, որ մնա իր պաշտոնին, իսկ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարց այս պահին չենք քննարկում. Իշխան Սաղաթելյան

Մենք ասում ենք՝ Նիկոլը դավաճան է, պետք է հեռանա, նա իր «ուսապարկերին» է ուզում հեռացնել, որ մնա իր պաշտոնին, իսկ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարց այս պահին չենք քննարկում. Իշխան Սաղաթելյան

«Հայրենիքի փրկության» շարժումը ընտրություններին մասնակցել կամ չմասնակցելու հարց չի քննարկել. մենք վերահաստատել ենք նախկինում մեր հնչեցրած ճանապարհային քարտեզը, որտեղ շատ հստակ ասված է՝ այո, արտահերթ ընտրություններ անհրաժեշտ են, բայց այդ ընտրությունները չեն կարող լինել գործող վարչապետի գլխավորությամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հարցին, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, եթե այդուհանդերձ իշխանությունը կազմակերպի արտահերթ ընտրություններ, իրենք մասնակցելու են, ի՞նչ որոշում ունի այստեղ «17+»-ը, արդյոք, իրենք էլ կմասնակցե՞ն ընտրություններին, եթե այդպես զարգանան իրադարձությունները:

Սաղաթելյանն ընդգծեց՝ իրենք վերահաստատել են այն, ինչ նախկինում ասել են: «Պետք է լինի պաշտոնանկություն, հրաժարական, ձևավորվի անցումային կառավարություն, անցումային կառավարությունը լուծի մեր երկրի համար հրատապ կարևորության մի քանի խնդիրներ ու մեկ տարի անց կազմակերպի արտահերթ ընտրություններ: Սա է մեր օրակարգը, որը մեկ անգամ ևս վերահաստատել ենք երեկ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, Սաղաթելյանն ասաց. «Քոչարյանը շատ հստակ է ասել՝ ինքը աջակցում է ընդդիմության պահանջներին և գտնում է, որ, այո, պետք է վարչապետը հրաժարական տա և լինի անցումային կառավարություն, բայց եթե ամեն դեպքում ընտրություն տեղի ունենա, ասել է՝ գտնում է, որ արժի այդ ընտրություններին մասնակցել: Դա չի նշանակում՝ նա ասում է՝ եկեք ամեն ինչ մի կողմ դնենք, գնանք ընտրությունների մասնակցենք, ինքն ասում է՝ ճիշտն այն է, որ այս իրավիճակում ընտրություն չլինի, բայց եթե հանկարծ քաղաքական մեծամասնությունը գնա այդ ճանապարհով և նշանակի ընտրություն, այդ ընտրություններին չարժի մենակ թողնել իրենց, արժի մասնակցել, դա է եղել իր դիրքորոշումը»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: