կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-22 20:42
Հասարակություն

Կոռուպցիայի դեմ պայքարի մեջ անհրաժեշտ է վերացնել այն միջավայրը, որը ստեղծում է այդ հնարավորությունը.ՀՀ վարչապետ

 Կոռուպցիայի դեմ պայքարի մեջ  անհրաժեշտ է  վերացնել այն միջավայրը, որը ստեղծում է այդ հնարավորությունը.ՀՀ վարչապետ

Տեղեկացրել ենք, որ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել լրատվամիջոցներին:

 «Շանթ» հեռուստաընկերություն. Իմ հարցերն ավելի կոնկրետ են ծրագրի վերաբերյալ՝ ապօրինի հարստացման քրեականացում: Դա հայտնի տերմին է և որոշ երկրներում կա, որոշ երկրներում չկա: Որտեղ չկա, պարտադիր չէ, որ մեր վիճակը լինի, այսինքն, եթե ես հարստացել եմ ապօրինի, եթե ես գողացել եմ բյուջեից կամ կաշառք եմ վերցրել, ապա դա արդեն իսկ քրեական գործ է և եթե երկրում գործում է օրենքը, ապա ոչ մի բան պետք չի քրեականացնել: Քրեականացված են բոլոր բաները, որոնք անում են մեր չինովնիկները:
- Ես համոզված եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի մեջ խիստ անհրաժեշտ է մաքսիմալ վերացնել այն միջավայրը, որը ստեղծում է այդ հնարավորությունը, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարելով, N-եորդ կոռուպցիայի դեմ կառույց ստեղծելով կոռուպցիան չի վերանում, եթե միջավայրը չի փոխվում: Մեր կարծիքով մանրամասն գրել ենք, թե ինչ գործողություններ ենք անելու, որպեսզի այդ հնարավորությունը մինիմումի բերենք թե՛ հարկային և մաքսային դաշտում, թե՛ կառավարության որոշումների դաշտում, թե՛ գնումների դաշտում, թե՛ օտարերկրյա ֆինանսավորման դաշտում, թե՛ բիզնեսի համար հավասար և պարզ պայմաններ ստեղծելու դաշտում:
 «Շանթ» հեռուստաընկերություն.  Մի ենթահարց այդ դեպքում, կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ կար և ծրագրում ասված է, որ նրա կազմը պետք է վերանայվի, ո՞վ պետք է դուրս գա և ո՞վ պետք է մտնի այդ կազմի մեջ: 
-Տեսեք, կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը, կարծում եմ, որ այս պահին անհրաժեշտ կառույց է: Մենք պետք է ֆիքսենք, որ այն կառույցները և այն միջավայրը, որը որ կա, իդեալական չէ, այդ իսկ պատճառով մի կառույց է ստեղծվում, որը փորձում է համախմբել, ամփոփել, ախտորոշել և որոշակի որոշումներ տալ: Մենք հիմա փորձում ենք այնտեղ ներգրավել հասարակության ներկայացուցիչներին, որպեսզի և դաշտը բաց լինի, և կառավարության անդամները, ճիշտ ասած, իրենց առօրյայի մեջ այնքան զբաղված են կամ այնքան զբաղված պետք է լինեն, որ գուցե և արտաքին դաշտից ազդակները չստանան: Սա է: