կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-01 17:30
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լաոն զարթնել է, թույլ չի տա նոր կորուստներ, բայց դրա համար Նիկոլը պիտի հեռանա․ Արթուր Խաչատրյան

Մեր երթը սկսեցինք Դրոյի շիրմաքարի մոտից՝ այն տեղից, որտեղ Դրոն կանխեց թուրքերի մուտքը Հայաստան՝ ըստ Yerkir.am-ի Ֆրանսիայի հրապարակում համազգային հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ով գլխավորում էր «Դիմադրություն» շարժման Ապարանի ուղղությամբ երթը։

«Դրոն մեզ Հայաստան թողեց, որ թույլ չտանք՝ թուրքը մտնի այս երկիր։ Մենք այցելեցինք 44-օրյա պատերազմում զոհված հերոսների շիրիմին, գլուխ խոնարհեցինք, երդվեցինք, որ թույլ չենք տա, իրենց արյունը ջուր դառնա։ Ոչ մի բան չենք տա»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Անցած չորս տարիներին այս իշխանությունը Հայաստանին բերել է զոհեր, կորուստներ, ասաց նա, Նիկոլ Փաշինյանը չի վայելում ժողովրդի վստահությունը, կորցրել է ժողովրդի հարգանքը։

«Դու երեք տարի առաջ այստեղ հաց էիր կիսում քաղաքացու հետ Քաղաքացու տոնին։ Ինչո՞ւ երեկ չիջար, որովհետև գիտես, որ դու այլևս քաղաքացի չունես։ Գնա՛, հեռացի՛ր, գնա՛, որ կարողանանք մեր մեջքն ուղղել, գնա՛, որ հետ բերենք մեր կորուստները, գնա՛, որ կարողանանք մեր հայրենիքը շենացնել, գնա՛, որ կարողանանք Արցախը ամրացնել»,-ասաց պատգամավորը։

Լաոն զարթնել է, նշեց նա՝ դիմելով Փաշինյանին, թույլ չի տա նոր կորուստներ, բայց դրա համար դու պիտի հեռանաս, գնա՛, գնա՛, գնա՛, հեռացիր՛ այստեղից։

Արթուր Խաչատրյանի ելույթին հետևեցին երկարատև ծափահարություններ և«Նիկոլ՝ դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներ։

Նշենք, որ Ֆրանսիայի հրապարակում անցկացվում է «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքը ապազգային իշխանությունների հեռացման, Հայաստանի և Արցախի Հանրապետությունները հայկական պահելու պահանջով։ Այստեղ միացել են  Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից  Երևան եկած «Դիմադրություն» շարժման քայլերթերը, ինչպես նաև ապակենտրոն դիմադրության այլ շարժումներ, որոնք այս օրերին իրազեկման ակցիաներ էին իրականացնում մայրաքաղաքում։

Մանրամասն՝ տեսանյութում․