կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-15 12:53
Քաղաքական

Մենք այստեղ ծաղիկ ենք նկարում, իսկ Արցախում հումանիտար աղետ է․ արցախցին պետք է զգա Երևանի ուժը․ ավագանու անդամ

Ամենայն հարգանքով բոլոր հուշատախտակների, փողոցների անվանակոչությունների նախագծերի հանդեպ, բայց մենք այսօր օրակարգում չունենք կարևորագույն մի հարց՝ որևէ միջոց չենք ձեռնարկում Արցախում ստեղծված վիճակի վերաբերյալ։ Դուք ասում եք՝ Կառավարությունը տեղյակ է, մենք խոսել ենք, աջակցության կարիք չունեն, ի՞նչ ասել է՝ աջակության կարիք չունեն, այդ մարդիկ, ուղղակի տաք ճաշ ուտելուց բռնած, ամեն ինչի կարիք ունեն։ Այս մասին ավագանու նիստում ասաց «Լույս» խմբակցության ավագանի Թեհմինե Վարդանյանը։

«Առաջարկում եմ փոքրիկ էլեկտրական տաքացուցիչներ, ցանակցած բան․․․ Մենք այսօր այստեղ ծաղիկ ենք նկարում, բանտիկներից ենք խոսելու, բայց քանի որ կա այնտեղ լուրջ խնդիր, մենք որևէ հոդվածով գումար չենք նախատեսում, սա ինչի՞ մասին է խոսում․․․ Երևանը միայն լավ օրեր անցկացնելու համար չէ Արցախում, միայն Երևանի տոները այնտեղ կազմակերպելու համար չէ, և Ստեփանակերտի բնակիչները, Արցախի բնակիչները, կարծում եմ, այս՝ հոգեբանորեն ճնշված վիճակում կարող են զգալ Երևանի ու երևանցու ուժը։ Խնդրում եմ մոտակա օրերին քայլեր ձեռնարկել արցախահյությանը օգնելու համար․․․»,- նշեց Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։