կարևոր
6175 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-20 16:53
Քաղաքական

Էս երկրում կա՛մ մենք պետք է ապրենք, կա՛մ իրենք․ պետք է ի վերջո հեռանա․ Բագրատ Սրբազան

«Մեր առաջին գործը Տավուշը մի հատ մեծ պատ՝ ամրոց դարձնելն ու այս գործընթացը կասեցնելն է։ Հստակ ասում եմ՝ էս գործընթացը խաբեությամբ արված գործընթաց է։ 3․5 տարի ամեն օր ասել եմ՝ բանը հասնելու է սրան, բայց ոչ ոք չի հավատացել։ Պետք է հեռանա ի վերջո, չի կարող այսպես լինել․ ոչ մի րոպե ոչ մեր միտքն է հանգիստ, ոչ կյանքը։ Իրավապահներին եմ ասում․ որևէ մեկի չե՛ք ներղացնելու, որևէ մեկի չե՛ք կպնելու, որևէ մեկի չե՛ք վախեցնելու, սա նաև ձեր հայրենիքն է» ,-Կիրանցում հավաքված բնակիչների հետ զրույցում հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։