կարևոր
367 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-10-31 12:59
Հասարակություն

Հենց տարածք են ուզում, խփում են Ագրարային համալսարանի գլխին, ինչքա՞ն պետք է լռենք․ բուհի դասախոս

Ագրարային համալսարանի դասախոս Արա Ամիրյանը կառավարության շենքի դիմաց իրկանացվող ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում դիմեց Նիկոլ Փաշինյանին․ «Պարոն Փաշինյան, ես Արա Ամիրյանն եմ, որին դուք լավ ճանաչում եք, որին, գիտեմ, չեք սիրում։ Դուք ասել եք, որ մի քանի տարի հետո «Ակադեմիական քաղաք»-ը կլինի։ Մի՛ շտապեք, դեռ ժամանակը չի, որ դուք հիմա փորձում եք Ագրարային համալսարանի շահերի հաշվին լավություն անեք Ֆրանսիական համալսարանին։ Դա խնդիր է լինելու, մենք էլ չենք հանձնվելու։ Խնդրում եմ, սպասեք, թող գա ժամանակը «Ակադեմիական քաղաք»-ի՝ մենք էլ կտեղափոխվենք, Ֆրանսիականն էլ կգնա։
Էս պահին մենք պատրաստ չենք մի քառակուսի մետր թույլ տալ, որ մեր հաշվին տաք»։

Հիշեցնենք՝ կառավարության շենքից ակցիայի 5 մասնակցի հրավիրել էին ներս՝ քննարկումների։ Ակցիայի մասնակիցները մտան կառավարության շենք, նամակ փոխանցեցին, ներկայացրեցին իրնեց խնդիրը և կսպասեն արձագանքի