կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-02 12:06
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերասիմ Վարդանյանին ձեռնաշղթաներով են բերման են ենթարկել․ հաղորդում հանցագործության մասին

«Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավորի օգնական Գերասիմ Վարդանյանին Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին բերման են ենթարկել ձեռնաշղթաներով, ինչն օրենքի խախտում է՝ հայտնում է Yerkir.am-ը։

Պատգամավոր Աննա Գրիգորյանի հորդորից հետո ձեռնաշղթաները հանել են, բայց մինչ այդ ոստիկանության բաժնում Գերասիմ Վարդանյանին պահել են ձեռնաշղթաներով, ինչը հաղորդում է հանցագործության մասին։

Մայրաքաղաքում հազարավոր ոստիկանների թվում կան նաև դիմակավոր ոստիկաններ: Փողոց են դուրս բերվել անգամ մարզային ոստիկանները: Ոստիկանի արտահագուստի տակ թաքնված են անհայտ կարգավիճակի մարդիկ:

Նշենք, որ երեկ՝ «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքի ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ արեց որևէ գործ չպլանավորել՝ գործադուլ և դասադուլ իրականացնել։ Իսկ Ֆրանսիայի հրապարակում երեկվանից գիշերել են հանրահավաքի բազմաթիվ մասնակիցներ։ Սաղաթելյանը հայտարարեց, որ այս դժվարությունները ընդամենը օրերի հարց են՝ ապազգային իշխանությունները հեռանալու են։

Մանրամասն՝ տեսանյութում․