Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերասիմ Վարդանյանին ձերբակալել են ակնհայտ ապօրինի և կալանքի միջնորդությամբ դիմել դատարան՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը Ֆրանսիայի հրապարակում կազմակերպած մամուլի ասուլիսում։
Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի և 10-ի՝ ԱԺ-ում ծեծկռտուքի, միջադեպով Գերսիմ Վարդանյանը անցնում է քրեական գործով։
«Մեկ անգամ ԱԱԾ քննչական մարմինը փորձել է հասնել կալանավորման, սակայն դատարանը չի բավարարել միջնորդությունը։ Եվ հիմա, նոր իրողությունների պայմաններում, ԱԱԾ-ն կրկին փորձում է մեկուսացնել պայքարի շարքերից մեր նվիրյալ կռվողներից, պայքարի ընկերներից ամենաակտիվներից մեկին։ Ես սա որակում եմ որպես քաղաքական դրդապատճառներով իրականացված ձերբակալություն, ապօրինություն, որպես պայքարը խոչընդոտելու և այն թուլացնելու քաղաքական փորձ»,-ասաց Արթուր Ղազինյանը։
Նա վստահեցրեց, որ դա որևէ կերպ չի կարող ազդել պայքարի դուրս եկած քաղաքացիների ոգու վրա։
Ավելի վաղ նշել էինք, որ Գերասիմ Վարդանյանին բերման էին ենթարկել ձեռնաշղթաներով, ինչը ևս մեկ ապօրինություն է։
Մայրաքաղաքում հազարավոր ոստիկանների թվում կան նաև դիմակավոր ոստիկաններ: Փողոց են դուրս բերվել անգամ նախկին՝ «հրեշտակների» գնդի հագուստով մարդիկ, մինչդեռ այդ գունդը վաղուց ցրել են: Ոստիկանի արտահագուստի տակ թաքնված են անհայտ կարգավիճակի մարդիկ, չի բացառվում՝ օլիգարխների թիկնազորի անդամներ:
Նշենք, որ երեկ՝ «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքի ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ արեց որևէ գործ չպլանավորել՝ գործադուլ և դասադուլ իրականացնել։ Իսկ Ֆրանսիայի հրապարակում երեկվանից գիշերել են հանրահավաքի բազմաթիվ մասնակիցներ։ Սաղաթելյանը հայտարարեց, որ այս դժվարությունները ընդամենը օրերի հարց են՝ ապազգային իշխանությունները հեռանալու են։
Մանրամասն՝ տեսանյութում․