կարևոր
4843 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-12 17:09
Քաղաքական

Երբ դու ձեռնաշղթաներով ուղևորվես ՁՊՎ, քեզ բարևելու հերթ կանգնող կզածներից ոչ մեկը ցույցի դուրս չի գալու. Մամիջանյանը՝ Փաշինյանին

 

Մի հատ լավ մտածիր, երբ այդ երանելի օրը շուտով գա, ու դու ձեռնաշղթաներով ուղևորվես ձերպակալվածների պահման վայր, քո համար ոչ մեկը, ո՛չ ազգականներիցդ, ո՛չ երեսփոխաններիցդ, ոչ էլ քեզ բարևելու հերթ կանգնող կզածներից ցույցի դուրս չի գալու, դու դրան արժանի չես. այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, դատարանի բակում ունեցած իր ելույթում հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:  

Հիշեցնենք՝ դատարանը քննում է Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգելու մասին միջնորդությունը: 

Հունիսի 15-ին, Աշոտյանը ձերբակալվել էր  Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։ Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Փաստենք, որ վերջինս չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը՝ համարելով այն շինծու, իսկ իր դեմ իրականացվողը՝ քաղաքական հետապնդում:
 
Հայկ Մամիջանյանի ելույթն ամբողջությամբ՝ ստորև.