Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այ այս երիտասարդին, Եվրոպայի կրկնակի և Օլիմպիական չեմպիոն, ըմբշամարտիկ Ռոման Ամոյանին, այսօր, ԱԺ մոտակայքից, ոստիկանությունը ձեռնաշղթաներով բերման ենթարկեց: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը:
Նա գրել է. «Իսկ նա իսկապես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի էր ու մեր դրոշը հպարտությամբ էր բարձրացնում աշխարհի տարբեր հարթակներում՝ սնելով մեր վիրավոր արժանապատվությունը:
Դու՛ք ունե՞ք մարդկային դեմք՝ դու՛ք, որ գետնաքարշ, ձեռնաշղթաներով նվաստացնում եք մեր հերոսին, մեկին, ով մրցահրապարակում ադրբեջանցուն էր գետնում ու հաղթանակ նվաճում..
Այսօր ձեր ցանած ատելության սերմերը մի օր պարուրվելու են ձեր շուրջ:
Հ.Գ. Բայց ինչպես զարմանալ, երբ երկու օր առաջ ԱԺ կին պատգամավորներին էին զգետնում ու գետնաքարշ տանում այդ նույն ոստիկանները... Չէ, սա չէ մեր երազանքների իրականությունը...»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ըմբիշ Ռոման Ամրոյանին և 101 այլ քաղաքացու ԱԺ-ի դիմացից բերման են ենթարկել։