Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նորություններ լինելու դեպքում հանրությունը կտեղեկանա՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականին և առաջացած խնդիրներին։
«Դուք գիտեք, որ ես նրա հայտարարության հետ կապված համապատասխան հայտարարություն էի արել, և իրավապահ մարմինները որոշակի նյութերի նախապատրաստում էին իրականացրել։ Գիտեք, որ դրանից առաջ մամուլում նա մեծ աղմուկ էր բարձրացրել՝ խառնելով իրար ամբողջ մամուլը, տարբեր հայտարարություններով, բայց Սմբատ Գոգյանը գնացել է և հրաժարվել է հանցագործության մասին հայտարարություն տալ»,- ասաց Հարությունյանը։
Դիտարկմանը, թե իրավապահները մերժել էին վարույթ ընդունել ԿԳՄՍ նախարարի կողմից արված հայտարարությունը, Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ իրավապահները մերժել էին քրեական գործ հարուցել, քանի որ հովանավորչության բավարար ապացույցներ չէին եղել․ «Այսինքն, հովանավորչության մասին հայտարարած անձը հրաժարվել էր հանցագործության մասին հայտարարություն տալ, սրանից ձեր եզրակացությունները արեք»։
Հարությունյանն ասաց, որ հիմա առաջին հերթին աշխատում են այն ուղղությամբ, որ հնարավորություն ստեղծեն այլ երկրների մեր հայրենակից ուսանողների համար գալ Հայաստան և հանձնել քննությունները:
«Գիտեք, որ կարանտինային իրավիճակ է թե´ Վրաստանում, թե´ Հայաստանում, իհարկե, որոշակի սահմանափակումներով և մենք այդ լուծումների շրջանակներում պետք է կարողանանք ընթացք տալ այդ խնդրին և լուծումներ տանք»,-ասաց նա։
Խնդրի լուծման համար տարբերակներից մեկը, ըստ նրա, սեպտեմբերից օտար երկրներից քննություններին այլ կարգով մասնակցելն է:
«Բայց, էլի եմ ասում, որ աշխատում ենք այն ուղղությամբ, թե ինչպես հնարավորություն ունենան դիմորդները քննությունը հանձնել հուլիսին, այսինքն՝ ընդհանուր հիմունքներով: Մնացած մանրամասները չբացեմ, բայց բացառվում է, որ մենք կազմակերպենք քննություններն այլ երկրում»,-ասաց ԿԳՄՍ նախարարը:
Մանրամասն՝ տեսանյութում․