|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Երեկ երեկոյան ժամերից սկսած պատերազմում զոհված զինծառայողների ծնողները հավաքվել էին Եռաբլուր զինվորական պանթեոնում` գիշերն այնտեղ անցկացնելու համար, որպեսզի առավոտյան կանխեին հազարավոր զոհեր տված և տվող իշխանության պարագլուխ Նիկոլ Փաշինյանի մուտքը պանթեոն:
Զոհվածների հարազատների կողքին ամբողջ գիշեր եղել են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը և Ասպրամ Կրպեյանը:
Առավոտյան` Փաշինյանի` Եռաբլուր գալուց րոպեներ առաջ, կարմիրբերետավորները սկսեցին անմարդկային, ստոր միջոցներով հեռացնել իրենց որդիների գերեզման այցելող Փաշինյանի մուտքը խոչընդոտել փորձող ծնողների նկատմամբ:
Կարմիրբերետավորները նաև փորձեցին բռնի ուժ կիրառել Վարդանյանի նկատմամբ, սակայն որոշ ժամանակ անց այնտեղ գտնվող լրագրողները կարմիրբերետավորներին բացատրեցին, որ նրանք փորձում են պատգամավորի բերման ենթարկել, ինչից հետո Վարդանյանին բաց թողեցին: