Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Քաղաքացիական խորհուրդ» ՀԿ-ի նախաձեռնած բողոքի երթի ժամանակ մասնակիցները պաշտոնապես հանցագործության մասին հաղորդում-նամակ հանձնեցին ՀՀ գլխավոր դատախազին ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ հայտնում է Yerkir.am-ը։
Պատճենը փորձեցին հանձնել ՀՀ կառավարություն, բայց նրանց թույլ չտվեցին մոտենալ կառավարության շենքին և խոստացան փոխանցել։
«Ո՛չ Քաղաքացիական խորհուրդն է ռոմանտիկ այն կազմակերպությունը, ո՛չ էլ Համահայկական ազգային համաձայնությունն է ռոմանտիկ այն կազմակերպությունը, որն ակնկալում է որոշակի ու լուրջ պատասխաններ Գլխավոր դատախազությունից, սակայն մենք պարտավոր ենք իբրև հայ, իբրև պատասխանատու մարդիկ մեր ձայնը բարձրացնել ապօրինության դեմ։ Եվ հաղորդում ենք ներկայացնում հանցագործության կատարման մասին։ Հայաստանում մարդ չկա, որին կարելի է Սահմանադրությունը ոտնատակ անել, եթե կա՝ ցուցակը թող գրեն, տան մեզ, եթե չէ՝ ուրեմն այն, ինչ իրենք են արել, թույլատրելի է բոլորին»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկն ու նամակը մտցրեց ՀՀ գլխավոր դատախազություն։
Նշենք, որ Քաղաքացիական խորհուրդը բողոքի երթ է կազմակերպել Գարեգին Նժդեհի արձանից մինչև «Եռաբլուր» պանթեոն։ Ակցիայի ժամանակ պատռեցին անցյալ տարի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը որպես «սև թուղթ», որից հետո նամակներ հանձնեցին կառավարությանը, ապա գնացին Գլխավոր դատախազություն՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու, որովհետև համարում են, որ Փաշինյանը կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրել է ապօրինի՝ առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու։ Երթն ավարտվելու է «Եռաբլուր» պանթեոնում՝ զոհվածների շիրիմներին հարգանքի տուրք մատուցելով և մոմավառությամբ Հանրապետության հրապարակում։
Մանրամասն՝ տեսանյութում․