|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՀՅԴ Արտաշատի «Դուման» կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանին ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, բերման ենթարկեցին Արտաշատի ճանապարհից՝ հայտնում է Yerkir.am-ը։
Գերասիմ Վարդանյանը, դաշնակցական այլ ցուցարարների հետ փակել էր Սյունիքից վերադարձող Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ճանապարհը։
«Դավաճանը չի՛ անցնելու Արտաշատից, Նիկոլը չի անցնելու Արտաշատից»,-հայտարարեց նա ոստիկանների քաշքշոցի ընթացքում։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի այցը Մեղրի և Կապան ուղեկցվեց բնակիչների հայհոյանքներով, իսկ Քաջարան նրան ընդհանրապես չթողեցին մտնել։ Կապանում Փաշինյանը երկար փակ հանդիպում անցկացրեց։
Մանրամասն՝ տեսանյութում․