կարևոր
2074 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-09-03 19:42
Հասարակություն

Արտաքսված 21 ադրբեջանցիներ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձեռնաշղթաներով են պահվում

Արտաքսված 21 ադրբեջանցիներ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձեռնաշղթաներով են պահվում

Սոցցանցերում տեղեկություն է հայտնվել, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ ձեռնաշղթաներով են պահվում։

Արտաքսման ենթարկված 21 ադրբեջանցիները երեկվանից պահվում են օդանավակայանում, նրանց սնունդ կամ ջուր չեն տալիս, թույլ չեն տալիս գնալ զուգարան, իսկ ռուս իրավապահները էլեկտրաշոկերով ծեծում են ու վիրավորում՝ հայտնում են ադրբեջանական լրատվականները։