կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-01 18:14
Մշակույթ

Արագածոտնի մարզի ԹԹուջրի Սուրբ Գրիգոր Նարեկացի մատուռը կամ գյուղի մեծ տան խորհուրդը

Արագածոտնի մարզի ԹԹուջրի Սուրբ Գրիգոր Նարեկացի մատուռը  կամ գյուղի մեծ տան խորհուրդը

1830 ական թթ. Մուշից Արագածոտնի Թթուջուր գյուղ է տեղափոխվել Եղիազարի մեծ գերդաստանը, որը իր հետ բերել էր Նարեկ կոչվող ավետարանը: Գյուղում նրանք անմիջապես ձեռնամուխ են լինում նոր տան կառուցմանը, որի ավարտից հետո տան մի անկյունում նրանք պահում են իրենց հետ բերված ավետարանը:

Այս տունը միաժամանկ ծառայել է և որպես թոնրատուն, և բնակարան:

Այդ ամենին զուգահեռ այն դառնում է նաև ուխտատեղի: Ընտանիքի հեռնալուց հետո էլ այստեղ հաճախակի են մոմավառություն կատարվել: Գյուղացիներ անգամ տան դռների փակ լինելու պարագայում մոմավառության արարողությունը կատարել են տան դռան կողքին: Այդպիսի դեպքերից մեկի ժամանակ էլ տարիներ առաջ պատահաբար տան դուռը այրվել է:

Ներկայումս պահպանվել է թոնրատան հազարաշեն տանիքի մի մասաը միայն:

Open photo

Բացի այդ այս տանը պահպանվում են ազգագրական մեծ հետաքրքրություն ներկայացնող իրերի նմուշներ:

Պահպանված է հին բուխարին: Բոլոր ժամանակներում Ապարանի տարածաշրջանում այն հազվագյուտ հանդիպող երևույթ է եղել, իսկ այս մատուռում այն պահպնվել է մինչ օրս:

Աչքի է ընկնում նաև այսպես կոչված ՁԱՎԱՐ ԾԵԾԵԼՈՒ ՍԱՆԴԸ: Տեղական բարբառով այն երբեմն ԳՈՒՌ են անվանում: Այն հիմնականում պատրաստվել է կապույտ ծակոտկեն որձաքարից: Հայտնի է, որ լավ լվացված հացահատիկը լցվում էր քարի փորված խորշի մեջ և վարսանդ կոչվող փայտե գործքիով այնքան էին հարվածում սանդի մեջ գտնվող հացահատիկին մինչև այն ամբողջությամբ մաքրվում էր նրա երեսի բարակ շերտը, որից հետո կեղևազրկված ցորենը անցակացնում էին երկանքի միջով մանրացնում և վերջպես ստանում ձավարը:

Մատուռում պահպանված են կավե մի քանի կենցաղային իրեր նար պահպանված է փայտե հին մահճակալը:

Այս ամենը առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացնում և այս մատուռը տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի է դարձնում:

Open photo

Open photo

Open photo

Open photo

Open photo

Մհեր Համբարձումյա