|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ամերիկյան Ալյասկա նահանգի և Կանադայի Յուկոն տարածքի սահմանին գտնվող լեռնային, նոսր բնակեցված տարածքում շաբաթ օրը 7,0 մագնիտուդով ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է AFP-ն։
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով, Գրինվիչի ժամանակով 20:41-ին տեղի ունեցած երկրաշարժին հաջորդել է ավելի քան 30 հետցնցում՝ 5,1-ից մինչև 3,3 մագնիտուդով, երեք ժամվա ընթացքում։
Էպիկենտրոնը գտնվել է մոտ 248 կիլոմետր արևմուտք Յուկոնի մայրաքաղաք Ուայթհորսից և 230 մղոն հյուսիս-արևմուտք Ալյասկայի մայրաքաղաք Ջունոյից։
Ալյասկայի Յակուտատ քաղաքում, որը գտնվում է էպիկենտրոնի մոտ, ոստիկանության պետ Թեո Քեյփսը AFP-ին հայտնել է, որ երկրաշարժը «զարմանալիորեն երկար է տևել՝ 15-20 վայրկյան», սակայն տուժածների կամ ավերածությունների մասին հաղորդումներ չկան։
ԱՄՆ-ի ցունամիի նախազգուշացման համակարգի տվյալներով, ցունամիի վտանգ չի եղել։