Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նկար 1
1829 թվականի Ադրիանապոլսի պայմանագրից հետո երբ արևմտահայերին հնարավորություն ընձեռնվեց վերաբնակվել Արևելյան Հայստանում Մուշից Արաքսի այս ափ անցավ նաև Տեր-Պողոսյանների գերդաստանը` ընտանիքների ավագներ Տեր Պողոս և Տեր Մկրտիչ եղբայրների գլխավորությամբ: Գերդաստանը հաստատվեց Ներկայիս Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում: Այս տարիներին Մուլքի գյուղում արդեն կար գործող եկեղեցի Սուրբ Մարիամ Աստվածածին անվանումով, որի հոգևոր հովվի մահից հետո Տեր Պողոսը Մայր Աթոռի կողմից իր ընտանիքի հետ գործուղվեց Մուլքի գյուղ և դարձավ տեղի հոգևոր հովիվը: Դեռևս Պեմզաշենում հաստատվելու օրերին Տեր-Պողոսյանները իրենց հետ տեղափոխել էին Մուշի Սուրբ Գևորգ եկեղեցու բազմաթիվ մասունքներ, հենց այդ մասունքներն էլ նրանք իրենց հետ տեղափոխեցին Մուլքի գյուղ, որտեղ իրենց տան հարակից մատուռ կառուցեցին ու հենց այդ մատուռում էլ պահեցին սրբազան մասունքները:
Ինչպես հիշեց Տեր–Պողոսյանների ընտանիքի տղամարդկանցից մեկը 1970-ականներին, երբ իրենց հին պապենական տունը բավականին հնացել էր օրերից մի օր այն փլուզվեց, սակայն կանգուն մնաց այն հատվածը, որտեղ պահպանվում էր սրբազան մասունքները: Նա դժվարացավ այդ ամենը զուգադիպություն կամ պատահականություն անվանել, բայց, իրոք, երևույթը զարմանալի էր: Նույնքան զարմանալի էր, որ այդ հատվածը փլուզվեց միայն նրանից հետո, երբ այդտեղից դուրս բերվեցին սրբազան մասունքները և տեղափոխվեցին ավելի ապահով վայր: Սակայն ինչպես նշեց տան տերը պատահականորեն այդտեղ էր մնացել նկար 1-ի սրբապատկերը, որի մասին ըստ ընտանիքի մեծ պապի իր երազում իրեն հիշեցրել է հենց Սուրբ Գևորգը, որից հետո Սուրբ Գևորգի նկարով սրբապատկերը տարվել և պահվել է մնացած մասունքների կողքին:
Նկար 2
Նկար 3
Նկար 4 Նկար 5
Նկար 7
Նկար 8
Արևմտյան Հայաստանից տեղափոխվելիս Տեր-Պողոսյանները իրենց հետ բերել էին երեք ավետարաններ, որոնք պատկերված են 3-րդից 8-րդ նկարներում: Ի դեպ առաջին երկու ավետարանների հրաշագործ զորություն ունեն:
Նկար 9
Հրաշագործ զորություն ունեն նաև այս կարմիր հազվագյուտ կտորի տակ քողարկված արկղի մեջ պահվող մետաղաձույլ երեք խաչերը, որոնք լուսանկարել ընտանիքի անդամները խորհուրդ չտվեցին` ասելով, որ արկղը բացվում է միայն բացառիկ դեպքերում և այն կարող են բացել միայն հոգևոր աստիճան ունեցող անձիք: Ի դեպ այս ավետարանները և խաչերը բացառիկ ազդեցություն են ունենում հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող մարդկանց վրա: Ոչ միայն ընտանիքի անդամները այլ նաև Մուլքի և հարակից գյուղերի բնակիչներ մեկ մարդու նման կարող են հաստատել վերոնշվածը:
Այս գյուղում հաստատվելուց ի վեր Սուրբ Գևորգ մատուռի հրաշագործ զորության համբավը ոչ միայն գյուղում ու հարակից շրջաններում, այլ նաև գրեթե ամբողջ երկրում ընդհուպ մինչև սփյուռքահայերի շրջանում:
Տարիների ընթացքում մատուռը դարձել է գյուղի բնակիչներ գլխավոր երկու սրբատեղիներից մեկը Սուրբ Մարիամ աստվածածին մատուռի հետ միասին:
Նկար 10
Նկար 11
Նկար 12
Նկար 13
Նկար 14
Այս պղնձաձույլ և բավականին թանկարժեք մասունքները նույնպես Տեր-Պողոսյանները բերել են Մուշի Սուրբ Գևորգ եկեղեցուց , սրանք էլ իրենց հեթին պատմական որոշակի արժեք են ներկայացնում:
Ինչպես Հայաստանի բոլոր բնակավայրերում այնպես էլ Մուլքի գյուղում գործող խոշոր եկեղեցին Խորհրդային տարիներին ավերվեց , դրա մի մասը մնաց Ապարան –Ձորագլուխ ճանապարհահատվածի ասֆալտի շերտի տակ, իսկ Սուրբ Գևորգի մասունքներն իր մեձ ամփոփողմատուռւը դարձավ ուխտատեղի ոչ միայն Մուլքի գյուղի բնակիչների այլ նաև հարակից մոտիկ և հեռավոր բոլոր բնակավայրերի բնակիչների համար:
Ի դեպ գերդաստանի անդամների պնդմամբ վերոհիշյալ Տեր-Պողոսի անունը գրանցված է Մայր Աթոռի սրբերի շարքում:
Ստորև ներկայացնում են լուսանկարներ, որոնք պատկերավոր ներկայացնում են մատուռը ներսից և դրսից:
Մհեր Համբարձումյան
Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ