|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Նկար 1

Արագածոտնի մարզի Մուլքի (այժմ Կայք) գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռն է, գտնվում է գյուղի կենտրանական հատվածում Ապարան-Ձորագլուխ ճանապարհահատվածի անմիջական հարևանությամբ: Իրականում մատուռը կառուցվել է դեռևս 16-րդ դարով թվագրվող Սուրբ Մարիամ Աստվածածին բազիլիկ եկեղեցու մնացորդների վա: Վերոնշյալ եկեղեցին մինչև Խորհրդային կարգերի հաստատումը տարածաշրջանում բավականին խոշոր և հայտնի եկեղեցի է եղել Ապարանի Սուրբ Խաչի, Վարդենիսի Սուրբ Հակոբի ու տարածաշրջանի մնացած խոշոր եկեղեցիների հետ միասին: Խորհրդային աթեիստական վարչակարգի օրոք եկեղեցին խոնարհվեց և մասունքները թաղվեցին այդ տարիներին կառուցված Ապարան-Ձորագլուխ ճանապարհի ասֆալտի շերտի տակ: Եկեղեցու Խորանը մասամբ պահպանվեց, գյուղի բնակիչներն էլ խորանի շուրջը հավաքեցին պահպանված մասունքները և վայրը շարունկեց մնալ սրբատեղի: Ավելին սրբավայրի հետ կապված ծիսակարգերը ավելի ամուր արմատներ ձգեցին մուլքեցիների սրտում: Ներկա պահին այն քառակուսի հորինվածքով կառույց է, որը Խորհրդային կարգերի փլուզումիսց հետո կառուցեցին գյուղի բնակիչները իրենց անձնական միջոցներով: Կառուցման համար օգտագործվեցին նաև եկեղեցու այն մասունքները, որոնք հնարավոր էր օգտագործել մատուռ կառուցելու համար, այն ինչը հնարավոր չէր այժմ մեծ խնամքով պահպանվում է մատուռի տարածքում: 2018 թվականին Ապարան խոշորացված համայնքի համայնքապետարանի միջոցներով մատուռի պատերը երկու շարքով բարձրացվեցին և նոր տանիք կառուցվեց: Փոխվեց նաև մատոռի մուտքի դուռը և տանիքի խաչը, որոնք էլ Ապարանի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մուշե քահանա Վահանյանի ձեռամբ օծվեցին և տեղադրվեցին մատուռի վրա: Ի դեպ վերոնշյալ դուռը և խաչը բավականին հմտորեն են պատրաստված և բացառապես դարբինների ձեռքի աշխատանքի արդյունք են:
Նկար 2

Նկար 3

2-րդ և 3-րդ նկարներում մտուռի հյուսիսային և հարավային պատերն են: Հատկանշական է, որ հյուսիսային պատի շարվածքներում կան մի քանի քարեր, որոնց վրա խաչեր են քանդակված, այդ քարերը հայտնաբերվել են հենց մատուռի տարածքում` հողի բավականին խորը շերտի տակ:
Նկար 4

Նկար 5

4-րդ նկարում երևում է նախկին եկեղեցու խորանը: Հատկանշական է, որ նման չափսերի հասնող խորան կարող էին ունենալ միայն խոշոր եկեղեցիները: 5-րդ նկարը մկրտության ավազանն է, որը հետխորհրադային տարիներին մնացած մասունքների հետ գտնվել է տվյալ տարածքի հողաշերտի տակից:

Նկար 7

6 և 7-րդ նկարների քարերը նույնպես տվյալ տարածքից են գտնվել: Վերևի քարերը բացառապես օգտագործվել են խոշոր եկեղեցիների պատերի շարվածքներում, իսկ ներքևի քարերը նախատեսված են եղել տանիքը պահող սյուները հարմարեցնելու համար:
Նկար 8

Նկար 9

Նախկին եկեղեցու ևս երկու մասունք, որոնք այժմ պահպանվում են մատուռի ներսում: 8-րդ նկարի քանդակված քարը նույնպես նախատեսված է եղել տանիքը պահող սյուները հարմարեցնելու համար: 9-րդ նկարում դարձյալ պատերի շարվածքների համար օգտագործվող քար է դարձյալ քանդակված խաչով:
Նկար 10

Նկար 11

10 և 11-րդ նկարների հորինվածքները դարձյալ բնորոշ են միայն խոշոր եկեղեցիներին: 10-րդ նկարում երևում է նաև այսօրվա մատուռներին բնորոշ մոմավառության սեղանիկը:
Նկար 12

Նկար 13

Հատկանշական է, որ սրբավայրը գտնվում է ջրի աղբյուրի ակունքի վերևում: Տվյալ պահին դժվար է ասել կապված է արդյոք այդ ամենը հայ ժողովրդին բնորոշ ջրի մեծարման ծիսակարգի հետ, քանի որ եկեղեցու պատմությունից ընդամենը պատառիկներ են պահպանվել եղածից էլ դժվար է եզրակացություն անել վերոնշյալ թեմայի շուրջ: Աղբյուրը տասնամյակներ շարունակ գյուղի բնակիչների համար եղել է խմելու ջուր ունենալու միակ միջոցը, որը գյուղի բնակիչները մեծարել և հայկական կարմիր տուֆով աղբյուրի վրա կառուցել են հուշարձան հիշեցնող այս կառույցը, որի գագաթին գտնվող քարի վրայի քանդակից պարզ է դառնում, որ այն կառուցվել է 1958 թվականին: 13-րդ նկարի վերին մասում երևում են նախկին եկեղեցու հիմնային մասերի մնացորդները:
Նկար 14

Նկար 12

Այս գերեզմանաքարը 1840-ականներին եկեղեցու հոգևոր սպասովոր Տեր Պողոսի, որը արմատներով մշեցի է և 1828 թվականի հայտնի գաղթի արդյունքում անցնելով Արաքսի այս ափը իր ընտանիքի հետ հաստավել է Ներկայիս Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում, այնուհետև Մայր Աթոռի կողմից գործուղվել է Մուլքի գյուղ և կատարել գյուղի հոգևոր սպասավորի պարտականությունները: Մահանալուց հետո տեր պողոսը թաղվել է հենց եկեղեցու բակում:
Ստորև ներկայցնում ենք մատուռի ներսը` զարդարված քրիստոնեական սրբապատկերներով, որոնք արվել են խորհրդային և հետագա տարիներին ու նվիրաբերվել են մատուռին:




