Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սերսն ունի հին ու վաղեմի պատմություն։ Հիմնադրման տարեթիվն անհայտ է։ Հայտնի է, որ գյուղը պատկանում է պատմական Հայաստանի Սյունիք նահանգին։ Գյուղի բնակիչները 1604 թվականին գաղթվել են Շահ Աբասի կողմից։ Գյուղը վերաբնակեցվել է 1828 թվականին, Թուրքմենչայի պայմանագրի կնքումից հետո, երբ այստեղ գաղթեցին պատմական Հայաստանի Սալմաստ գավառի Սաֆրա գյուղից։ Սերս անունը բերելով իրենց հետ, հավանաբար նախկին գյուղի անունը փորձել են այդպես հիշել։
Մեծ Վանք կամ Սուրբ Հովհաննես կոչվող մատուռը հիմնադրվել է 19-րդ դարի երկրորդ քառորդին: Ըստ տեղացիների վկայության մատուռի տարածքում նախկինում եղել են քարեդարյան մշակույթի նմուշներ, որոնք սյունազարդ տաճար են հիշեցրել: Այդ նմուշներ վերացվել են խորհրդային տարիներին:
Սակայն մինչ այդ Սուրբ Հովհաննեսը գյուղացիների համար ծառայել է որպես գլխավոր սրբատեղիներից մեկը, որտեղ նրանք ուխտի են եկել առաջին հերթին տաղավար տոներին:
Մեծ վանքը արտաքինից տպավորիչ տեսքով աչքի չի ընկնում, անգամ ներսի սրբապտկերներով զարդարանքը առանձնպես տպավորիչ չէ, բայց դա չի խանգարում, որ այն լինի Սերս գյուղի համար գլխավոր ուխտավայր:
Հայաստանի անկախության հռչակումից հետո գյուղում մի յուրատեսակ ավանդույթ ձևավորվեց: Նախիջևանի սահմանին մարտական հերթապահություն կատարող զինվորական ստորաբաժանումները դիրքեր բարձրանալուց առաջ լինում են Սուրբ Հովհաննես մատուռում` ստանալով մատուռի սուրբ օրհնությունն ու զորությունը բարձրանում են մարտական հերթպահության:
Մհեր Համբարձումյան
ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիսի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի հասարակագիտության ուսուցիչ