Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Արագածոտնի մարզի խոշոր բնակավայրերից է Ապարան քաղաքից 10 կմ հարավ գտնվող Արագած գյուղը: Գյուղի շրջակայքում պահպանվել են մ.թ.ա. 2-րդ և 1-ին հազարամյակների ամրոց-պահակակետերի, վաղ և ուշ միջնադարյան բնակավայրերի ավերակներ։
16-րդ դարի վերջին և 17-րդ դարի սկզբում պարսից շահ Աբաս Առաջինի կազմակերպած բռնագաղթի արդունքում գյուղն ամբողջությամբ ամայացել է և վերստին բնակեցվել 19-րդ դարի երկրորդ քառորդին: Այստեղ է եկել բնակվելու հիմնականում Մանազկերտի, Ալաշկերտի և Մուշի հայ բնակչությունը:
Արագածը նաև հայտնի է իր բազմաթիվ մեծ ու փոքր մատուռներով: Դրանցից մեկն է Կենաց խաչ մատուռը: Այն 1940-ականների վերջին կառուցել են Պողսեի գերդաստանի անդամները:
Ըստ ավանդույթի՝ ժամանակին մի այծ է եկել մատուռի տարածք, գլուխը դրել գետնին և այդտեղ մնացել բավականին երկար ժամանակ։ Հետագայում, երբ բացվել է տարածքի հողաշերտը, այնտեղից հանվել է երկու խաչքար, որից հետո կառուցվել է Կենաց խաչ մատուռը․ խաչքարերից մեկը պահվում հենց պատերից մեկի շարվածքում, մյուսը դրված է մատուռի կենտրոնում:
Մհեր Համբարձումյան