Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նկար 1
Ինչպես նշել էինք նախորդ հրապարակումներից մեկում, Քասաղ գետի հովտում Թուխ Մանուկ անունը կրող մատուռներ շատ կան ահա դրանցից ևս մեկը, գտնվում է Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի կենտրոնական հատվածում, 1830-ական թթ. կառուցված Սուրբ Հակոբ եկեղեցու անմիջական հարևանությամբ: Այս մատուռը ճարտարապետական յուրահատուկ լուծումներով չի կառուցվել, պարզապես քառակուսի հորինվածքով շինություն է, ինչպես գյուղում գտնվող մատուռներից շատերը: Մատուռի անվան հետ կապված եմ ուրույն ավանդույթներ ոչ միայն գյուղում այլ նաև նրա սահմաններից անգամ տարածաշրջանից դուրս:
Մատուռը կառուցել են 1830-ական թթ. Բայազետի Ղուրան գյուղից Արևելյան Հայաստան անցած Սաքոյի մեծ գերդաստանի տղամարդիկ: ի դեպ գերդաստանը ունի երկու ճյուղ` Նազարեթյան և Սարգսյան: Գերդաստանի հարսներից Երազիկ Կիրակոսյանը, վերհիշելով իր սկեսուրի` Պայծառ Նազարեթյանի պատմածները, նշեց, որ գաղթի օրերին գերդաստանը իր հետ փորձել է Արևելյան Հայաստան տեղափոխել «Նարեկ» կոչվող սուրբ գիրքը, սակայն այն Արազը (Արաքսը) անցնելիս անհետացել է, բայց անգամ այդ դաժան իրողությունը գերդաստանի մեջ չի կոտրել մեծ հավատը, և հասնելով Վարդենիս գյուղ, գերդաստանի ավագները հաստատվել են Սուրբ Հակոբ եկեղեցու և Սուրբ Լուսաղբյուր կոչվող ջրի պաշտամունքի հնագույն կենտրոնի միջին հատվածում, որտեղ առաջին հերթին կառուցել են այս մատուռը:
Առաջին նկարում երևացող տանիքի խաչը մեկ արի առաջ հատուկ մատուռի համար սարքել են Սաքոյի գերդաստանից Միսակ Նազարեթյանը և Մխիթար Սարգսյանը:
Նկար 2
Թեպետ սուրբ ավետարանը գաղթի ճանապարհին կորել է, բայց գերդաստանը իր հետ Արաքսի այս ափ է անցկացերել երկու քանդակված քարաբեկոր, որոնք ակնհայտ է, որ եղել են եկեղեցու մասունքներ և առ այսօր պահվում են Թուխ Մանուկ մատուռում: Երկրորդ նկարում երևում են երկուսն էլ: Ձախակողմյան քարի մասին խոսել կարելի է միայն մասնագիտական խորը ուսումնասիրությունից հետո, իսկ աջակողմյան քարը ավելի հետքրքիր է իր բովանդկային լուծումներով: Գերդաստանի անդամներից հայկական բանակի մայոր Հմայակ Նազարեթյանի հավաստմամբ մոտ տասնհինգ տարի առաջ հնագիտության և ազգագրության իստիտուտից եկած մի գիտաշխատող, երկար ուսումնասիրելով այս քարերը հավաստել է, որ ձախակողմյան քարը թվագրվում է 4-րդ, իսկ աջակողմյանը 5-րդ դարով:
Նկար 3 Նկար 4
Երրոդ նկարում աջակողմյան քարի դիմացի հատվածն է` միջնադարյան եկեղեցական ճարտարապետությունը բնորոշող քանդակներով:
Չորրորդ նկարը նույն քարն է աջակողմյան հատվածից, առաջին հայացքից մարդկային ձեռքի աշխատանքը ակնհայտ է, սակայն անզեն աչքով ուսումնասիրելիս այս հատվածի մասին առանցքային ենթադրություններ անել չենք կարող:
Նկար 5
Հինգերորդ նկարը հիշյալ քարի գագաթնամասն է, այն փորվածք է դեպի ներքև: Սիրողական մակարդակի ուսումնասիրությամբ դժվար է ասել թե ինչ նպատակով է դա արված:
Նկար 6
Հիշյալ քարի ձախ կողմն է, նույնաոճ քանդակներով:
Նկար 7
Սա էլ հիշյալ քարի ետևի հատվածն է` դարձյալ քանդակված դեպի ներս: Առաջին հայացքից այն մկրտության ավազան է հիշեցնում: Բայց վերջնական եզրակացություն անելը դժվար է:
Այս մատուռի հետ կապվում է մի հետաքրքիր ավանդություն, ըստ որի այս մատուռում բժշկվում են երեխա ունենալու հետ խնդիրներ ունեցող կանայք, որոնք մի քանի անգամ պետք է այցելեն մատուռ, անպայման իրենց սրտում խորը հավատ դեպի իրենց նպատակն ու երազանքը, բազմաթիվ են եղել դեպքերը, որ բժշկվծներ յուրաքանչյուր տարի պարտաճանաչ կերպով այցելել են մատուռ` չմոռանալով իրենց հետ բերել և արժեքվոր նվեր ընծայել մատուռին:
Եվս մեկ ավադույթ, որ կապվում է, այս մատուռի անվան հետ, դա գորտնուկ կոչվող մաշկային հիվանդության բուժումն է, պարտադիր է որ մատուռ այցելած հավատացյալը մարմնի հիվանդ հատվածը շփի հիշյալ քարերից մեկի, այնուհետև շփել մոմավառության սեղանիկի ավազով , իհարկե պարտադիր պայման է, որ հիվանդը պարբերաբար մատուռ այցելի մինչև դրա վերջնական բուժումը:
Մի դեպք էլ, որ հիշեց Տիկին Երազիկ Կիրակոսյանը. Տիկնոջ հավստամամբ գյուղից շատ վաղուց հեռացած անձանցից մեկը տարիներ առաջ շատ ծանր հիվանդացել է, բժշկական հետազոտությունները դրական ոչ մի հույս չեն տվել, բայց վերականդանացման բաժանմունքում օրեր անց ինչ-որ աբացատրելի հրաշքով հիվանդը գիտակցության է եկե և հարազատներին խնդրել անհապաղ ուխտ գնալ իր ծննդավայրի Թուխ Մանուկ մատուռ, որից հետո հիվանդի վիճակը գնալով բարելավվել է:
Ստերև ֆոտոշարքը ներկայանցնում է մատուռի ներսը զարդարված քրիստոնեական սրբապատկերներով, որոնք նվիրել են :
Մհեր Համբարձումյան
Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի պատմության ուսուցիչ