կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-29 15:13
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտաշատը ոտքի է, Արտաշատը Արցախի կողքին է․ Գերասիմ Վարդանյանը՝ Տիգրանաշենից Երևան քայլերթին

Արտաշատն այն համայնքն է, որտեղ Քաղաքացիական պայմանագիրը ՏԻՄ ընտրություններում 60 տոկոս քվե է տարել․ հիմա տեսեք՝ ժողովուրդն ում կողքին է, ժողովուրդն ինչ է անում, ժողովրդի կամքը որն է, ու արտաշատցին ինչ է ուզում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ  Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը, ով Տիգրանաշենից քայլերթով Երևան եկողների թվում է։

«Արտաշատը ոտքի է, Արտաշատը Արցախի կողքին է, հայ ժողովրդի բռունցքը կասեցնելու է այս անկումը»,-ասաց նա։

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը տեղեկացրեց, որ օրն սկսել է անձրևով, բայց երբ հասել են Արտաշատ՝ արդեն արև է, այնպես որ շարունակում են քայլերթը։

Նշենք, որ ապակենտրոն, ցանցային «Դիմադրություն» շարժման պայքարի շրջանակում իրազեկման ակցիաներ են տեղի ունենում մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Զուգահեռ խորհրդանշական 4 վայրերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են դեպի Երևան։

Մանրամասն՝ տեսանյութում․