Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Հայ ժողովուրդը համայնք առ համայնք ոտքի է կանգնելու, քաղաք առ քաղաք ոտքի է կանգնելու՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը, երբ Տիգրանաշենից Երևան քայլերթի մասնակիցներին Արտաշատում դիմավորեցին բազմամարդ խմբով՝ ծաղիկներով ու վանկարկումներով։ Արտաշատը նրա հայրենի քաղաքն է։
«Տեսել ենք, թե Արարատը, Արտաշատը ոնց են դիմավորում մեզ․ բոլոր համայնքները, բոլոր քաղաքները հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն մեր արժանապատվության մեկ մարդու պես ոտքի են կանգնելու՝ ազատագրելու մեզ այս թրքական լծից»,-ասաց Գերասիմ Վարդանյանը։
Նշենք, որ ապակենտրոն, ցանցային «Դիմադրություն» շարժման պայքարի շրջանակում իրազեկման ակցիաներ են տեղի ունենում մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Զուգահեռ խորհրդանշական 4 վայրերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են դեպի Երևան։
Մանրամասն՝ տեսանյութում․