կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-25 13:20
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժողովրդի համբերության բաժակը լցվել է․ աչաջուրցին միացել է Իջևանից Երևան շարժվող քայլերթին

Ժողովրդի համբերության բաժակը լցվել է՝ ըստ Yerkir.am-ի ասաց աչաջուրցի երիտասարդը, ով միացել է Իջևանից Երևան քայլերթին։

Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ անդամ,  ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան, քանի որ զանգն արդեն հնչել է՝ եկել է գործելու ժամանակը։ Առաջիկայում նման երթեր կմեկնարկեն Հայաստանի այլ մարզերից ևս։ Սաղաթելյանը նաև տեղեկացրել էր, որ մի քանի օր անց տարբեր ուղղություններով Երևան ժամանած մեր հայրենակիցներին իրենք կդիմավորեն մայրաքաղաքի սրտում։ Իսկ մինչ այդ ընդդիմությունը Երևանում կիրականացնի ամենօրյա իրազեկման երթեր։

Մանրամասն՝ տեսանյութում․