|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վստահ եմ, որ քայլերթները երբ մոտենան Երևանին, կունենանք ակտիվ, վճռական տրամադրված քաղաքացիների այնպիսի բազմություն, որ վճռական կլինի գնալ մինչև վերջ և կհասնենք այս ազգադավ իշխանությունների հեռացմանը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, ով Տիգրանաշենից Երևան եկող քայլերթի խարույկահանդեսի հյուրն է։
Նա նաև կարմիր-սև բերետավորներին զգուշացրեց, որ եթե փորձ անեն մարդկանց հանդեպ բռնություններ կիրառել, հենց նույն իրենց միջից մարդիկ վաղը ցուցմունքներ են տալու, թե ովքեր են այդ ապօրինությունները կատարել։
«Ցանկացած շարժում երիտասարդների առաջնորդությամբ է, և այն մարդիկ, ովքեր պատրաստ են գիշերելու, բացարձակ մեծամասնությունը երիտասարդներ են․ սա իրենց երկիրն է, տեսել են, թե այս 4 տարում ինչ է եկել մեր երկրի գլխին․ այս մարդը ամեն օր սուտ է ասում, որպեսզի նախորդ սուտը մոռացվի»,-ասաց Աղվան Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․