Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հիմա մենք անցնում ենք մի հատվածով, որը թշնամու կողմից դիտարկվում է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենից մեկնարկած՝ «Դիմադրություն» շարժման քայլերթի ժամանակ։
Քայլերթի մասնակիցներին Պարույր Սևակ համայնքի բնակիչներն զգուշացրել են, որ բլրակների հետևով քայլեն, քանի որ ուղիղ նշանառության տակ են։
«Անվտանգ Հայաստանը դարձավ վտանգված՝ կարող ես սեփական երկրում քայլել ու թշնամու կողմից հրաձիգով խոցվել։ Թշնամին հենց հիմա դիտարկում է մեզ»,-ասաց Գերասիմ Վարդանյանը։
Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ Հայաստանի 4 կողմերից քաղաքացիները երթերով կգան Երևան, որտեղ մայիսի 1-ին կկազմակերպվի մեծ հանրահավաք։ Երեկ քայլերթի մի ուղղությունը մեկնարկեց Իջևանից, այսօր երկրորդը՝ Տիգրանաշենից։
Մանրամասն՝ տեսանյութում․