|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այս հողը, որի վրա մենք կանգնած ենք Նիկոլը և իր խունտան համարում են ադրբեջանական՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենից մեկնարկած՝ «Դիմադրություն» շարժման քայլերթի ժամանակ։
«Մենք սա խորհրդանշական ենք համարում՝ եկել ենք Տիգրանաշենից սկսելու և ասելու, որ սա հայկական հող է և թուրքին չենք զիջելու»,-ասաց նա։
Գերասիմ Վարդանյանը նշեց, որ երևացող գյուղը և լեռը այն կետերից է, որ Նիկոլը համարում է ադրբեջանական, երբ ասում է, որ Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ։
«Սա մեր հայրենիքին է, եկել ենք այստեղից քայլելու՝ հաստատելու, պնդելու, որ սա մնալու է հայկական»,-ասաց Գերասիմ Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․