կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-26 17:06
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս հատվածում հայելային հետքաշումը կործանարար հետևանքներ է ունենալու․ Աննա Գրիգորյանը՝ Տիգրանաշենից երթով գալիս է Երևան

Այս հատվածում հայելային հետքաշումը կործանարար հետևանքներ է ունենալու՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը  Տիգրանաշենից մեկնարկած՝ «Դիմադրություն» շարժման քայլերթի ժամանակ։

«Այս իշխանություններն առաջ են քաշում շատ կործանարար թեզ հայելային հետքաշման մասին․ տեսանք, թե Փառուխում ինչ տեղի ունեցավ․ երբ հայելային հետքաշում իրականացրին՝ հայկական կողմը հետ եկավ, ադրբեջանցիները փոխանակ հետ գնային՝ մի բան էլ իրենք առաջ եկան։ Հիմա պատկերացրեք՝ նույն բանն այստեղ տեղի ունենա»,-ասաց Աննա Գրիգորյանը։

Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկում ասում էր՝ եթե սահմանի ամբողջ երկայնքով չանենք, կարող ենք տեղային անել ու հատկապես խոսում էր Երասխում հայելային հետքաշման մասին։

«Իրականում դա սարսափելի հետևանքներ է ունենալու և փաստացի վերահսկողությունը կորցնելու ենք նաև այս դիրքերի նկատմամբ»,-ասաց Աննա Գրիգորյանը։

Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ Հայաստանի 4 կողմերից քաղաքացիները երթերով կգան Երևան, որտեղ մայիսի 1-ին կկազմակերպվի մեծ հանրահավաք։ Երեկ քայլերթի մի ուղղությունը մեկնարկեց Իջևանից, այսօր երկրորդը՝ Տիգրանաշենից։

Մանրամասն՝ տեսանյութում․