Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր երկիրը՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունը, ամենավճռորոշ օրերն է անցնում, ու այսօր, առավել քան երբևէ, մեզանից պահանջվում է համախմբված լինել մարտահրավերները հաղթահարելու համար՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Տիգրանաշենից մեկնարկած՝ «Դիմադրություն» շարժման քայլերթի ժամանակ։
Սա մարզերից Երևան եկող երթերի երկրորդ ուղղությունն է՝ Իջևանից հետո։ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել էր 4 ուղղությամբ շարժվելու են դեպի Երևան։
«Արտաքին մարտահրավերները հաղթահարելուց առաջ՝ նախ և առաջ մենք պետք է հեռացնենք այն մարդկանց, ովքեր պատրաստակամություն են հայտնել Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, մարդկանց, ովքեր պատրաստ են միջանցքային տրամաբանությամբ քննարկումների գնալ, պատրաստ են ամեն օր Սյունիքից, Գեղարքունիքից, Հայաստանի տարբեր կողմերից նոր տարածքներ զիջել թշնամուն։ Մենք դրան ասում ենք՝ ո՛չ, և մեր վճռական պայքարն ենք անցկացնում»,-ասաց Աննա Գրիգորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․