կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-28 12:50
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տանը նստելով հայրենիքը չենք փրկելու՝ իջե՛ք փողոց․ գործարար Հրաչ Ջաբրայանը միացել է Իջևանից քայլերթին

Տանը նստելով հայրենիքը չենք փրկելու՝ իջե՛ք փողոց, միացեք ազգափրկման շարժմանը, հայրենիք ենք կորցրել, հայրենիք ենք կորցնում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ, կանդահայ գործարար, բարերար Հրաչ Ջաբրայանը, ով միացել է «Դիմարդություն» շարժման՝ Իջևանից դեպի Երևան քայլերթի ուղղությանը։

«Հանուն ազգի փրկության պայքարի, հանուն մեր զոհված ընկերների հանուն հայրենիքի այսօր ևս մեկ անգամ միանում եմ դավաճան իշխանության դեմ պայքարին՝ փրկելու մեր հայրենիքը․․․ մեր երեխաների համար»,-ասաց Հրաչ Ջաբրայանը։

Կանդահայ գործարարի դեմ այս պահին դատավարություն է ընթանում, քանի որ ֆեյսբուքյան գրառում էր արել «դավաճանը պիտի ահաբեկվի» բովանդակությամբ։ Անմիջապես անհիմն քրեական գործ էր հարուցվել ու արգելվել Հրաչ Ջաբրայանի ելքը Հայաստանից։

Նշենք, որ Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, այսօր արդեն՝ Սարդապատից ու Բաշ Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են Երևան, որպեսզի մայիսի 1-ին միանան համազգային հանրահավաքին։ Զուգահեռ Երևանում անցկացվում են ամենօրյա ապակենտրոն իրազեկման ակցիաներ։

Մանրամասն՝ տեսանյութում․