|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իջե՛ք փողոց, որպեսզի շատ արագ և անցնցում այս չարիքի կառավարությանը հեռացնենք՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկած «Դիմադրության» շարժման իրազեկման երթի ժամանակ դիմելով պատուհաններից երթին հետևող մարդկանց։
«Իջեք փողոց, այլևս ժամանակ և սպասելու տեղ չկա, է՞լ ինչ պետք է անեն, որ դուք իջնեք, ժամանակն է փողոցային պայքարի»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ այսօր բողոքի ապակենտրոն զանգվածային գործողությունների 3-րդ օրն է։ Զուգահեռ երկրի խորհրդանշական 4 կողմերից քայլերթներ են շարժվելու Երևան, որպեսզի մայիսի 1-ին համընդհանուր հանրահավաքով մերժեն գործող իշխանությունների ապազգային քաղաքականությանը։
Մանրամասն՝ տեսանյութում․