Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածով՝ իր դեմ Երևանում քրեական գործ հարուցելուն կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանը արձագանքել է Yerkir.am-ի հետ զրույցում։
ՀՅԴ անդամի դեմ քրգործը հարուցվել է ֆեյսբուքյան հետևյալ գրառման համար․ «Գրել եմ նոյեմբերի 10-ին… մնում եմ նույն կարծիքին… ահաբեկել դավաճաններին… Դաշնակցություն, արդեն շատ ուշացաք…խփեք դավաճանին»։
Հրաչ Ջաբրայանը շարունակում է մնալ նույն կարծիքին․ նա ասաց, որ ինչպես Լիբիայում, Իրաքում, Ռումինիայում դավաճաններին սատկացրին, դավաճանները միշտ սպանվում են։
Թե ով է սպանում, նա չգիտի, ինքը մտադիր չէ դա անել․ «Այս պահին նորից շեշտում եմ ասածս, որ բոլոր դավաճանները պետք է ահաբեկվեն»։
Զավեշտն այն է, որ Ջաբրայանը գրառման մեջ չի նշել՝ ով է դավաճանը, բայց քրեական գործը, միևնույն է, հարուցվել է։ «Եթե սխալ բան չես գործած՝ ինչի՞ց ես վախենում»,-Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղում ՀՅԴ գործիչը։
Ջաբրայանը, որն այս պահին Կանադայում է, վստահ է, որ ինքը սխալ բան չի արել, այդ պատճառով էլ չի վախենա Հայաստան վերադառնալուց․ «Եթե Քննչական կոմիտեն ինձ պիտի ձերբակալե՝ անօրինական պիտի ձերբակալե։ Բայց, կերևի, այս մարդն ինքը շատ լավ գիտե, որ դավաճանած է հայ ազգին, դրա համար վախենում է»։
Նա համոզված է, որ այս ամենը քաղաքական հալածանք է՝ պարզապես որովհետև ինքը ընդդիմադիր է, պարզապես, հավանաբար, որովհետև դաշնակցական է, և երևի որովհետև հայրենասեր է, քանի որ այսօր հստակ արշավ ենք տեսնում հայրենասերների դեմ։
«Հայաստանում ԱԱԾ-ն, Քննչական կոմիտեն, ներկայիս Ոստիկանությունը պարզապես կամակատարներն են Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը զավթած դավաճանին։ Ես ֆեյսբուքն ամեն օր նայում եմ և նմանատիպ կոչեր նույնիսկ հնչում են վարչապետի աթոռը զավթած դավաճանի կողմից։ Վաղը այս դավաճանը վերանա, այս բոլոր քրեական գործերը, այս բոլոր ժողովուրդի դեմ գործողությունները պիտի վերջանան, և, հուսով եմ, որ պիտի անկախ դառնան այս կառույցները»,-ասաց Հրաչ Ջաբրայանը։
Նա բացատրեց, որ իր համար ՀՀ ներկա իշխանությունները դավաճան են, որովհետև նրանք եկել են օտարերկրյա ծրագրեր իրագործելու․ հազարավոր զոհերի և վիրավորների գնով Արցախը հանձնողը նրա համար դավաճան է և պիտի հեռացվի։
«Մենք դաշնակցական ենք և մեզ համար հողն ու ջուրը ամեն բանից բարձր են։ Ես 1991 թ-ից եմ պայքարել հայրենիքի համար ամեն գետնի վրա՝ ըլլա բիզնեսի, ներդրումների, թե պատերազմի։ Դավաճանները պետք է հեռանան, քանի որ անընդունելի է, որ դավաճանները մնան։ Ես կասկած չունեմ, որ տակավին ծրագրեր ունի, որ պիտի իրականացնի, այս դավաճանը պիտի հեռացվի, այլ ճանապարհ չկա»,-նշեց Հրաչ Ջաբրայանը։
ՀՅԴ անդամը մնում է կառչած այն կարծիքին, որ դավաճանները սպանվում են և նա կասկած չունի, որ Նիկոլի վերջը դա է լինելու։
Աննա Բալյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․