Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արժանապատիվ հայն այսօր այստեղ է, արժանապատիվ հայի կողքին կանգնած է ամբողջ սփյուռքահայությունը՝ ըստ Yerkir.am-ի Ֆրանսիայի հրապարակում համազգային հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանը։
««Ստախոսության հեղափոխությունից» հետո սփյուռքահայությունը հիասթափված, գլխիկոր նայում էր հայրենիքին, այսօր դուք բոլորդ ոտքի եք կանգնեցրել ամբողջ Սփյուռքը․ հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր նամակներ եմ ստացել՝ բոլորը կանգնած են ձեր կողքին, պատրաստ են պայքարելու մինչև վերջնական հաղթանակ հանուն Հայաստանի, հանուն Արցախի»,-ասաց Հրաչ Ջաբրայանը։
Մենք՝ սփյուռքահայերս, կանգնած ենք ձեր կողքին, ասաց նա, պատրաստ ենք, եթե պետք լինի, անգամ կյանքով պաշտպանել Արցախը, պաշտպանել Հայաստանը, և թվարկեց այն հերոս սփյուռքահայ նահատակներին, որոնք կյանքի գնով պահեցին հայրենիքը 44-օրյա պատերազմում։
Սփյուռքահայը մինչև մահ ձեր կողքին է, մենք չենք հանգչելու, մինչև թրքաթափենք մեր հայրենիքը՝ նշեց Հրաչ Ջաբրայանը։
«Եկեք ազգովի խենթանանք, պայքարենք ներքին թուրքի դեմ, ազատագրենք մեր հայրենիքը ներքին թուրքից։ Մենք պատերազմ չենք ուզում, բայց մենք պատերազմից չենք վախենում՝ մենք խաղաղությունը պարտադրելու ենք, և ոչ մուրալու։ Ուրեմն տուն չենք գնում, մնում ենք, ես էլ ձեզ հետ, մինչև այդ վախկոտ ճղճիմ գոյությունը՝ վարչապետի տեսքով, փախչի այստեղից, որովհետև Հայաստանը մերն է, Արցախը մերն է»,-ասաց Հրաչ Ջաբրայանը։
Նշենք, որ Ֆրանսիայի հրապարակում արժանապատիվ քաղաքացիները տեղադրել են եռագույն վրաններ, որպեսզի գիշերեն հրապարակում, մինչև ապազգային իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հեռանա։ Վաղն առավոտյան ժամը 08։15-ից ամբողջ հանրապետությունով անհնազանդության ակցիաներ են լինելու։ Մինչ այդ, Ֆրանսիայի հրապարակում միավորվել էին Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից Երևան եկած «Դիմադրություն» շարժման քայլերթերը, ինչպես նաև ապակենտրոն դիմադրության այլ շարժումներ, որոնք այս օրերին իրազեկման ակցիաներ էին իրականացնում մայրաքաղաքում։
Մանրամասն՝ տեսանյութում․