կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-28 14:10
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այլևս երբեք իրավունք չունենք խաբվելու․ Արմենուհի Կյուրեղյանը՝ Իջևանից քայլերթին

Այլևս երբեք իրավունք չունենք խաբվելու, մենք այլևս երբեք իրավունք չունենք անտարբեր մնալու, մենք այլևս երբեք իրավունք չունենք ապազգային կողմնորոշմամբ իշխանություն ունենալու՝ ըստ Yerkir.am-ի ասաց Իջևանից դեպի Երևան շարժվող՝ «Դիմադրություն» քայլերթի մասնակից ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։  

«Մենք ազգային անվտանգության հարցերը կարգավորող, ունակ, պրոֆեսիոնալ իշխանության կարիք ունենք։ Եվ դրա համար ողջունում եմ ձեզ և խնդրում՝ միացեք մեզ, այս պայքարը հանուն Արցախի է, հանուն Հայաստանի»,-վստահեցրեց նա։

Նշենք, որ Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, այսօր արդեն՝ Սարդապատից ու Բաշ Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են Երևան, որպեսզի մայիսի 1-ին միանան համազգային հանրահավաքին։ Զուգահեռ Երևանում անցկացվում են ամենօրյա ապակենտրոն իրազեկման ակցիաներ։

Մանրամասն՝ տեսանյութում․